Mediamonitor.am-ը գրում է.
Եթե հաջորդ անգամ սառը գարեջրի սեղանի շուրջ բուռն քննարկման մեջ ընկնեք միֆ համարվող 5 փաստերի շուրջ, ստորև ներկայացված ինֆորմացիան կարող է ձեզ օգնել լինել առաջատար դիրքում
- Հոդային ցավերի միջոցով կարող եք կանխորոշել եղանակը
Մեզանից յուրաքանչյուրն ունի ընկեր, ով միշտ պնդում է, որ անձրև է պատրաստվում գալ, երբ ծնկները սկսում են ցավել: Պարզվում է, որ սա փաստորեն ճիշտ է: Մթնոլորտում բարոմետրիկ ճնշման փոփոխությունները կարող են հոդերի այտուցման պատճառ դառնալ հատկապես նրանց մոտ, ովքեր տառապում են արթրիտով կամ անցյալում վնասվածքներ են ունեցել:
Գերզգայուն մարդիկ կարողանում են զգալ փոքր բարոմետրիկ տատանումներն ու այդ ցավերի միջոցով կանխատեսել մի քանի օր առաջ տեղի ունենալիք փոթորիկը:
Մնացած մարդիկ պարզապես կարող են օգտվել օդերևութաբանական կենտրոնի կայքից:
- Հավի ապուրը բուժում է մրսածությունը
Երբեք ոչ ոք դեռ այսպիսի արտահայտություն չի արել՝ երբ հիվանդ ես, հավի արգանակ մի խմի:
Տանը պատրաստած այս ամենահայտնի դեղամիջոցը պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք խոչընդոտում են արյան լեյկոցիտների գործունեությանը: Վերջիններս ետ են մղում բակտերիալ հակաբորբոքային բջիջները, և դա անելու եղանակներից մեկը լորձ արտադրելն է: Արյան սպիտակ բջիջները սկսում են շատանալ, որը պայմանավորված է մեր մրսածության ժամանակ առաջացած լորձի մեծ քանակությամբ: Սա դժվարացնում է շնչառությունը և ընդհանուր վատ զգացողության պատճառ է դառնում:
Հավի արգանակը դանդաղեցնում է լորձի առաջացման պրոցեսը և դրա սպառումն ավելի արդյունավետ է դարձնում: Ահա թե ինչու լավ կլինի հաջորդ անգամ լսեք մայրիկին, երբ նա հորդորի հավի արգանակ խմել:
- Ավելի լավ է՝ քնեք գիշերը և որոշում կայացրեք հաջորդ օրը
Մեզնից յուրաքանչյուրը ճշգրիտ ու մեծ որոշումներ կայացնելուց առաջ վախենում է: Բայց վերջ ի վերջո դրանք հարկավոր է կայացնել:
Պարզվում է՝ մեծ որոշում կայացնելուց առաջ գիշերը լավ քնելը մեզ օգնում է ավելի խելացի ընտրություն կատարել: Փորձի համաձայն, մարդիկ կարևոր որոշում կայացնելուց առաջ պետք է լավ քնեն: Նրանք այդ դեպքում ավելի օպտիմալ որոշում են կայացնում, ի տարբերություն նրանց, ովքեր որոշում կայացնելուց առաջ չեն քնում:
Մեր ուղեղի բնական մեխանիզմն ավելի խելացի է, քան մենք: Երբ մենք քնում ենք, սկսում է գործել մեր ենթագիտակցությունը և չեզոքացնում մեր ոչ ռացիոնալ նկատառումները, որոնք ի հայտ են գալիս արթուն ժամանակ: Հաջորդ առավոտյան մենք արդեն կարող ենք ունենալ հարցի ճիշտ պատասխանը՝ նույնիսկ չգիտակցելով, թե ինչպես դա եղավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ