Մեր հիմնական անելիքը հանրային առողջացմանն ուղղված քայլերն են: Անհնար է կոնկրետ մի կամ մի քանի բան անելով արդյունքի հասնել:
Հանրության խեղված մոտեցումներն են մեր պետական ու ազգային դժբախտությունների հիմքում: ԵՎ այդ շեղումներն ուղղելու համար գոնե համացանցով պետք է քննարկվի քաջալերվի նորմալը,
Օրինակ ես առաջարկում եմ, որ ով մտածում է նորմալ միջայր կերտելու մասին, թող հետևի այսպիսի սկզբունքների:
-Դու տականքություն մի արա, տեսնենք ով կանի:
-Առաջինը քո բարեկամ տականքին ինքդ կարգի հրավիրիր:
-Մի դիմիր կաշառված դատարանին, եթե անելիքը քոնն է:
-Հայկական պաշտոնյային մի համարիր պաշտոնյա, քանի որ նա իր փորի խնդիրներով է զբաղված, հարցերդ լուծիր նրան շրջանցելով:
-Ոստիկանը քո եղբայրը, չէ, սպասիր նրանից ամենավատը:
- Մի մասնակցիր որևէ ընտրության, ներկա Հայաստանում անհնար է նորմալ մարդու ընտրությունը որևէ օղակ:
-Բանի տեղ մի դիր հրապարակում եղած որևէ գործիչի, նա դեռ որ միայն խաբել է քեզ:
-Մի մեծարի միջակին, դու նրանից առավել ես:
- Մի կաշառիր ու մի կաշառվիր:
-Մի հաճոյացիր որևէ մեկին, այլ պահանջիր դիմացինից նորմալություն:
Մարդիկ պետք է տուրք տան նորմալին առանց միտինգի, առանց հավաքվելու, և առանց որևէ լրացուցիչ գործի, այլ հենց իրենց կենցաղում, առօրյա կյանքում:
Համոզված եմ, եթե ծավալվի նման շարժում, շատ շուտ Հայաստանում բան կփոխվի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ara.arutunyan/posts/429622547096820
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել