Հռոմի Ֆրանցիսկոս Պապի` Վատիկանում տեղի ունեցած ժամերգության ընթացքում 1915 թվականի իրադարձությունները որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելը խիստ անհանգստացրել է Թուրքիայի իշխանություններին։ Այն աստիճան, որ Էրդողանը սկսել է անցնել տարրական բարեկրթության սահմանները, դիմել նույնիսկ սպառնալիքների։
Թուրքիայի ղեկավարության սպառնալիքները Հռոմի Պապի դեմ ակամա հիշեցնում են Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հովհաննես Պողոս Երկրորդի վրա հարձակումը. 1981թ. մայիսի 13-ին թուրք Մեհմեթ Ալի Աղջան Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում մոտ տարածությունից կրակ էր բացել Հռոմի Պապի դեմ: Հետագայում Հովհաննես Պողոս Երկրորդն այցելել էր իր պատիժը կրող թուրքին և ներում շնորհել նրան։
Ֆրանցիսկոս Պապն էլ կների Էրդողանին ամբարտավանության համար։ Բայց մի բան հստակ է. սպառնալիքը, հարձակվելը, սպանելն ու ցեղասպանության ենթարկելը թուրքական ձեռագիր է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/832926510114333?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել