Երբ հրապարակայնորեն ասում եմ, թե մեր ժողովուրդը հանգամանքների բերումով առողջական խնդիրներ ունի, հարցնում են՝ իսկ ո՞վ է բժշկելու:
Սա բարդ հարց է: Եթե առանձին մարդու դեպքում բուժում է բժիշկը, ով չի տառապում այդ հիվանդությամբ, ապա ժողովրդի դեպքում այլ է: Այս դեպքում բուժման գործը հանձն է առնում ընտրանին, որը ևս որոշակի չափով ախտահարված է լինում: Եվ գործը հաջողելու համար ընտրանին նախ և առաջ պիտի կարողանա հաղթահարել իր մեջ եղած հանրային հիվանդության տարրերը, այլապես ինքը չի կարողանա ապահովել հանրության վերափոխման հաջողությունը:
Սա ինքնին բարդ գործ է, բայց համաշխարհային պրակտիկայում կան ուսանելի նախադեպեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել