Ամեն ինչի վրա կարելի է ուրախանալ: Ուրիշի արածները կարելի է սեփականաշնորհել կամ ներկայացնել սեփական տքնաջան աշխատանքի արդյունք: Կարելի է ոչ մի իրավական ուժ չունեցող փաստաթղթին մի այլ կարգի լրջությամբ վերաբերվել: Կարելի է հուզական նախադասություններով և սպասվելիք բառերով կուտ տալ ունկնդրին: Կարելի է նաև խաբել ու ասել, որ վաղն արթնանալու ենք դրախտում, ԲԱՅՑ միևնույն է, ընդամենը մի քանի օր հետո դառը ճշմարտությունը ճաշակելիս և կրկին առօրյա հոգսերի մեջ ընկղմվելիս տրամաբանորեն առաջ են գալու հետևյալ հարցերը` «Է հետո՞», «Բա հիմա ի՞նչ ենք անելու», «Յանի ի՞նչ», «Հիմա դա լա՞վ ա, թե՞ վատ»: Ու այս հարցերին որևէ մեկը չի պատասխանելու այնպես, ինչպես չի պատասխանել մինչ օրս` տարիներ շարունակ, որովհետև պատասխանն էլ ոչ ոք չգիտի...
Էմոցիոնալ ֆոնի վրա միշտ տուժում է իրավականության գիտակցումը:
Վաղուց ոչ մի կալիբրի լոլոյի չեմ հավատում և շոշափելին չեմ փոխում հեքիաթային խոստումների ու սպասելիքների հետ: Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց, ի տարբերություն շատերի, հիասթափությունս ավելի մեղմ կլինի...
Հ.Գ. Եվ այս ամենի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում... (այ այստեղ պիտի, առանց հումորի, արժանի մարդու անուն գրվեր, իսկ ոչ արժանի մարդու անուն, անգամ հումորով, չեմ օգտագործի)