Մինչև հիմա էլ պահպանվել է աղջիկ «ուզելու» վաղեմի ավանդույթը: Բավականին կոպիտ է հնչում`«աղջիկ ուզել»: Ձեռք խնդրելը ավելի ռոմանտիկ է, ավելի գեղեցիկ: Առաջ աղջիկ ուզելու գնում էին տնով-տեղով, ամբողջ ցեղով: Մի լավ տնտղում էին ապագա հարսին, զանազան խաչաձև հարցեր տալիս ու վերջում ուղարկում ջրի` ստուգելու համար կաղ է արդյոք աղջիկը, թե ոչ: Այսօր տղայի և աղջկա հանդիպումն ու ծանոթանալը միմյանց հետ բոլորովին իրենից միջնադարյան բարդություն չի ներկայացնում: Էլ ինչ կարիք կա ողջ ընտանիքով գնալ ու անհարմար դրության մեջ դնել նորահարսին: Ավանդույթներ կան, որ ժամանակի ընթացքում հնանում են ու դառնում ժամանակավրեպ: Պե՞տք է արդյոք այդ ավանդույթը, թե՞ կարող ենք առանց դրա էլ ամուսնանալ:
Նյութի աղբյուր՝ http://azatgoti.livejournal.com/5687.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել