no-taboo-education-1-size-3Mediamonitor.am-ը գրում է.

Մեր երկրում շատ ծնողներ կողմնակից են, այսպես կոչված, ճապոնական դաստիարակությանը, այսինքն նրանք գտնում են, որ երեխաներին չպետք է ոչ մի բան արգելել: Արդյոք դա ճի՞շտ է և ի՞նչ հետևանք կարող է ունենալ այդ մոտեցումը դաստիարակության վրա:

Ի դեպ, ճապոնական դաստիարակության համակարգը բնավ չի ասում, որ երեխային ոչինչ չի կարելի արգելել: Ըստ այդ համակարգի պետք է խրախուսել փոքրիկի ձգտումը դեպի գիտությունը և թույլ տալ նրան փորձել գործունեության բոլոր նոր տեսակները, որոնք նա ուզում է փորձել: Պետք չէ ասել «դեռևս վաղ է քեզ համար» կամ «դու դեռ չափազանց փոքր ես»: Այս մոտեցմամբ 7 տարեկան հասակում երեխայի մոտ ձևավորվում է անձնական հետաքրքրությունների շրջանակը և երևան է գալիս երեխայի հակումներն ու տաղանդները: Այնուհետև պետք է դաստիարակության մեջ դրսևորել խստապահանջություն՝ գործադրելով ջանքեր և համառություն:

Բայց դա Ճապոնիայում է: Նման համակարգը մեզ մոտ դարձել է «մինչև 7 տարեկան թույլ տալ ամեն ինչ»: Այսպիսով, երեխան իր ողջ մանկության ընթացքում կլսի «չի կարելի» բառը միայն իր առողջությանը վտանգ սպառնալու դեպքում: Օրինակ, չի կարելի բարձրանալ պատուհանագոգին կամ ձեռք տալ տաք գազօջախին:

Ի՞նչ դրական բան կա դրանում:

– Երբ երեխայի սանձերը անընդհատ չեք ձգում, նա ըստ էության շատ ավելի լավ կճանաչի աշխարհը և կցուցաբերի ավելի շատ հետաքրքրասիրություն: Դա նշանակում է, որ երեխան ավելի արագ կզարգանա և չի զիջի իր հասակակիցներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել