Լսեք, թողեք գոնե մեկ օր առանց ապշահարության ապրենք: Ինչ-որ մեկը, ում երազանքը Ռոբիկի վերադարձն է կամ, ծայրահեղ դեպքում, Սերժիկի մնալը, մի սրտաճմլիկ նամակ է գրել Սերժիկին: Ասելիքն էլ էն է, որ խնդրում է Սերոբ Բոզոյանին ներել, որովհետեւ էդ մարդը վատառողջ է: Այսինքն թե` իրոք, էդ մարդն է մեղավոր, «իրավական գնահատականը տրված է», այսինքն թե` Սերժիկը տեղյակ չէ, թե ով է իրական մեղավորը, այսինքն թե` Սերժիկը նախագահ է, այսինքն թե` դեմն ընտրություններ են, ու Սերժիկը հենց ներեց «հանցագործ» Սերոբ Բոզոյանին, ազգս կհասկանա, որ էս Սերժիկը անասելի բարի մարդ է, այսինքն թե` էս մեր տղան միաժամանակ և՛ հասարակության աչքն է մտնում իր «սրտացավությամբ»` լալահառաչ նամակ հղելով Սերժիկին, և՛ կոշիկներով մտնում է Սերժիկի աչքը: Բա, ինքը այ սենց նամակ է գրել, ու եսիմ քանի ֆեյսբուքցի լայք է տվել: Իսկ եթե լայք է տվել, ուրեմն` համամիտ է, որ Բոզոյանը հանցագործ է, բայց հանուն մարդասիրության կարելի է իրեն ներել, որ դատարանն, իրոք, իրավական ճիշտ գնահատական է տվել, որ Սերժիկն իրոք նախագահ է, հետն էլ` շաաաատ մարդասեր... Եվ էս քծնանքի տակ ստորագրել են նաեւ իմ ընկերներից մի քանիսը, որոնք ամեն Աստծո օր վեր են կենում ձախ ոտքի, այսինքն` բուռն հեղափոխական ոտքի վրա...(((((((
Նախագահին ուղղված նամակին ծանոթացեք այստեղ