Armfootball.com-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը, ով հեռանալու է զբաղեցրած պաշտոնից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, խոսել է իր որոշման մասին:
- Ես միշտ էլ ասել եմ` երբ հասկանամ, որ այլևս այս հիանալի ակումբի մարզչի համար հարմար թեկնածու չեմ հանդիսանում, միանգամից կխոստովանեմ: Որոշեցի հիմա հայտարարել որոշմանս մասին, քանի որ վերջերս որոշ ֆուտբոլիստների հարցում ուշ էի որոշում կայացնում, ու ժամանակ չէր մնում ինչ-որ կերպ արձագանքել դրան:
Համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Թիմն արժանի է ունենալու այնպիսի մարզչի, ով 100 տոկոսով համապատասխանում է թիմին: Ես ֆուտբոլիստներից ոչ մեկի հետ տարաձայնություններ չունեմ: Համարեցի, որ թիմին փոփոխություններ են պետք: Չեմ կարող ասել, որ հոգնել եմ: Ես ուրիշ ակումբների հետ բանակցություններ չեմ վարել, սակայն մեկ տարվա հանգիստ վերցնել չեմ պատրաստվում,- Կլոպպի խոսքերն է մեջբերում sports.ru կայքը: