Interpress.am-ը գրում է.
Որոշ երկրներ այնքան են վշտանում Հոլոքոստի ժխտման պատճառով, որ նույնիսկ սկսում են դա քրեականացնել: Նույնը կոչ էր արվում անել Բրիտանիայում, սակայն մենք, ի ուրախություն, ունենք ծանրակշիռ ու ցուցադրական մոտեցում ապուշների խոսքի ազատության նկատմամբ:
Մենք նախընտրում ենք տեսնել նացիստների կողմից կազմակերպված ցեղասպանությունը ժխտողներին որպես ապուշներ, քան թե ավելի ուժեղ մի բան և շատ բրիտանական ձևով սահմանափակվել, թե վիրավորանքը, ատելությունն ու ծաղրանքը այսպիսի մարդիկ կուտակում են իրենց վրա՝ արտահայտելով իրենց վիրավորական հայացքները, ինչը ինքնին պատիժ է ու անվճար կերպով է կայացվում:
Ցավոք չկա կինոքրոնիկա այն մասին, թե մեկ դար առաջ ինչ է կատարվել հայերի հետ թուրքերի ձեռքով՝ համեմատելու համար այն ամենի հետ, ինչ մենք տեսել ենք նկարահանված Auschwitz, Belsen և այլ նացիստական մահվան ճամբարների նկարահանումներում: Այս իսկ պատճառով էլ այժմ Թուրքիան վիճարկում է օսմանյան նախնիների կողմից հայերի ցեղասպանության կազմակերպելը:
Ժխտման հարյուր տարի
Հայերը սա դիտարկում են որպես իրենց Հոլոքոստ և երբ ամբողջ ազգը ժխտում է, թե դա չի պատահել, այդ ժխտումը այնքա՛ն մեծ ու հսկայական մասշտաբների է: Պատկերացրեք, թե ոնց կզգային հրեաները, եթե ներկայիս Գրեմանիան ասեր, որ Գերմանիայի կողմից կառավարված հրեական ցեղասպանություն չի եղել, և դուք կհասկանաք, թե հայերն ու նրանց համակիրները ինչ են զգում Թուրքիայի հանդեպ, մի երկրի, ով տոնում է 100 տարվա ժխտողականությունը:
Եռակի «ուռա» Ֆրանցիսկոս Պապին, ով ապրիլի 12-ին, կիրակի օրը, մատնացույց արեց թուրքերի կազմակերպած հայերի «ցեղասպանությունը»՝ իմանալով, որ G-բառը կառաջացնի թուրքերի կատաղությունը: Թուրքերը ոչ միայն ժխտում են կատարվածը, այլ նաև իրենք են մեղադրում հայերին սպառնալիքներով լի վերաբերմունքի մեջ:
Պատմական կոնսեսուն այն է, որ 1.5 միլիոն հայեր են սպանվել: Բազմաթիվ երկրներ սա ճանաչել են որպես ցեղասպանություն: Նույնը արել է նաև Հովհաննես Պողոս 2-րդ պապը, ով 2001 թվականին հռչակագիր է տվել այդ մասին: Ֆրանցիսկոսը որոշեց հղել նրան, ինչն էլ վշտացրեց թուրքերին և նրանք ետ կանչեցին Վատիկանի իրենց դեսպանին և պահանջեցին Անկարայում Վատիկանի դեսպանին ներկայանալ ու բացատրություն տալ:
Սուրբ Պետրոսի տաճարում հիշատակման արարողության ժամանակ, որին ներկա էին մեծ թվով հայեր, անդրադառնալով զանգվածային կոտորածներին՝ Ֆրանցիսկոսը օգտագործեց մի հռետորաբանություն, որը նման էր վերջին 70 տարվա ընթացքում նացիստների չարագործությունները երբեք չմոռանալու կոչին:
Նա ասաց. «Մենք ոգեկոչում ենք այդ ողբերգական իրադարձության հարյուրամյակը, այդ մեծ և անիմաստ կոտորածը, որի դաժանությանը ձեր նախնիները ստիպված են եղել դիմանալ: Անհրաժեշտ, և պարտադիր է նրանց հիշատակը հարգելը, որովհետև երբ հիշողությունը անհետանում է, նշանակում է չարը թույլ է տվել, որ վերքը թարախոտվի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ