Mediamonitor.am-ը գրում է.
Հրաժեշտ տվեք գլխացավին
Գլխացավը միշտ ի հայտ է գալիս անպատեհ: Դա կարող է փչացնել տրամադրությունը և խափանել բոլոր պլանները: Նույնիսկ ամենահաճելի զբաղմունքը դադարում է հաճույք պատճառել: Եվ ի՞նչ անել: Այդ օրերը կյանքից ջնջել հանե՞լ: Ավելի լավ է պատճառը գտնել և միջոցներ ձեռնարկել:
Ի՞նչ է գլխացավը:
Գլխացավը կարելի է պայմանականորեն բաժանել 2 խմբի. առաջնային և երկրոդային: Առաջնայինը այն է, երբ առաջանում է ինչ-որ անմիջական պատճառից, իսկ երկրորդայինը, երբ առաջանում է այլ հիվանդությունների հետևանքով:
Ինչպե՞ս պարզել պատճառը:
Առաջնային գլխացավերը լինում են մկանային, որոնք առաջանում են ծնոտի և պարանոցի լարվածությունից և անոթային՝ զարկերակային ճնշման խանգարումից:
Հենց որ սովորեք դրանք տարբերել, ցավի դեմ պայքարը ավելի հեշտ կլինի:
Որ դեպքերում է անհրաժեշտ անհապաղ դիմել բժշկին.
- Երբ գլխացավը ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, աչքերի մթագնումով և խոսելու դժվարություններով:
- Երբ գլխացավ է առաջանում վնասվածքների արդյունքում:
- Հանկարծակի գլխացավերի առաջացման դեպքում, երբ նմանատիպ ցավ չեք զգացել նախկինում:
- Երբ գլխացավը ուղեկցվում է բարձր ջերմությունով և պարանոցի ցավով:
- Երբ ցավը չի անցնում, այլ շարունակում է սաստկանա
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ