Օրեր առաջ շատ էի զայրացել, երբ ինքնաթիռում «Աէրոֆլոտ» ամսագրի շապիկին Ադրբեջանի գովազդը տեսա։ Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի մասին մանրակրկիտ ինֆորմացիա ու Ադրբեջանը որպես դինամիկ զարգացող ու ժամանակակից երկիր ներկայացնելու պրպտումները նաև ամսագրի ներքին էջերն էին ողողել։ Հետո աստիճանաբար ֆիքսում էի, որ ադրբեջանական սիմվոլիկան ինձ հաճախ է հանդիպում ու ոչ միայն ամսագրերում։ Ցավով մտածում էի, որ Հայաստանը նման լուսաբանում երբեք չի ունենա ու այդքան գումար դժվար թե նախատեսի գոնե մեկ միջազգային ամսագրի շապիկն ամբողջությամբ իրենով լցնելու համար։
Հռոմի պապի մատուցած պատարագից, Քարդաշյանների այցից ու Քանյեի համերգից հետո աշխարհի տեսախցիկները մեր վրա ուղղվեցին։ Այս օրերին առանց լրացուցիչ ֆինանսական խթանի միջազգային լավագույն պարբերականները գրում են ոչ միայն մեր շուրջ ծավալվող դեպքերի, այլև արդեն նաև մեր մասին։ Աշխարհի համար մենք չթերթված գիրք ենք, ու աշխարհը ցանկանում է ճանաչել մեզ։ Ի՞նչն ավելի լավ կխթանի տուրիզմը, եթե ոչ նման ճանաչողական հոդվածները։
2015-ի ամառը բեկումնային է լինելու Հայաստանի տուրիզմի պատմության մեջ։ Մենք նման PR չէինք էլ երազել, բայց դա անկախ մեզանից եղավ։ Մեզ հիմա մնում է տրամադրվել, պատրաստվել ու լավագույնս ներկայանալ մեր զբոսաշրջիկներին։ Եթե եղերագործ թուրքը, մարդկային որակներից կաղող արաբը կարողանում են այնպես անել, որ զբոսաշրջիկն իրենց երկրում հանգիստը սիրի ու էլի վերադառնա, մենք էլ կարող ենք։ Պետք է նոր, հետաքրքիր բաներ մոգոնել, էկոտուրիզմի վրա շեշտ դնել, հետաքրքիր տուր փաթեթներ կազմել։ Պետք է հորինել բաներ, որոնք հենց մերն են, հայկական են ու ուրիշ տեղ երբեք չեն առաջարկվի։ Հարցին պետք է խելացի ու շատ լուրջ մոտենալ։ Նման շանսեր ամեն օր չէ, որ տրվում են։
Կից նյութն` այստեղ