Ամեն ինչ կարգին էր Հայոց աշխարհում, էլ հարց, էլ դարդ ու ցավ մենք չունեինք այլևս, և եկավ ժամանակը, որ մեր պաշտոնյաները մի քիչ էլ իրենց մասին մտածեն...
Հավանաբար հենց այս կերպ է մտածում ՀՀ քննչական կոմիտեի պետ Աղվան Հովսեփյանը, ով ցանկանում է նոր ծառայողական ավտոմեքենա ունենալ, որի արժեքը 21.8 միլիոն դրամ է կազմում, այսինքն՝ շուրջ 50 հազար դոլար։
Չեմ ուզում ծեծված թեմաները կրկնել, չեմ ուզում Աղվան Հովսեփյանի գրպանը մտել, չեմ ուզում անգամ ասել, որ ղալլաթ են անում մեր չինովնիկները, երբ այնպիսի ծառայողական մեքենաներ են ձեռք բերում, որ այլ երկրներում ամեն նախարար ու նույնիսկ նախագահ չի կարողանում իրեն թույլ տա...
Փոխարենը ուզում եմ մի դրվագ ակնարկել, որը հստակ ցույց է տալիս, որ Աղվան Հովսեփյանը 50000 դոլարանոց մեքենայի չէ, անգամ 5000 դրամանոց հեծանիվի հավակնելու իրավունք չունի հարկատուներիս հաշվին։
Իսկ դրվագը կայանում է հետևյալում. մի քանի օր առաջ ազատ է արձակվել ազատամարտիկի ծեծելով սպանած մի տականք՝ Ջունգլ մականունով, ընդ որում, ազատ է արձակվել այնպիսի հիմնավորումով, որ նույնիսկ 5 տարեկան երեխան կհասկանա, որ տեղ է գտել կոռուպցիոն գործարք, ու հանցագործին փողի դիմաց ազատ են արձակել։ Որքանով տեղյակ եմ, հենց քննչական կոմիտեն էլ ազատ է արձակել։ Բա պարոն Հովսեփյանն ո՞ւր է նայում, եթե իր ղեկավարած մարմինն այնքան թերի է աշխատում, որ օրը ցերեկով ու վկաների աչքի առջև ծեծելով մարդ սպանողին հնարավոր է լինում ազատ արձակել։ Հավանաբար էլիտար մեքենաների հայտարարություններին է նայում, դրա համար չի նկատում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1567475546851717&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել