Տարբերակ 1. Մայոնեզ առանց հավելումների։ Ձեռքի հարիչով պետք է հարել մեկ ձվի դեղնուցը, ավելացնել փոքր-ինչ աղ և շաքար։ Փրփուր առաջանալուց հետո կարելի է տարայի մեջ լցնել (աստիճանաբար) 150մլ. բուսական յուղ։ Ստացված զանգվածը հարկավոր է մի լավ խառնել և թանձրուկ ստանալ։ Մատուցելիս մայոնեզի վրա պետք է փոքր-ինչ ջուր, քացախ, կաթ կամ կիտրոնի հյութ լցնել։
Տարբերակ 2. Կաթնաշոռային մայոնեզ։ Ոչ յուղալի կաթնաշոռը պետք է հարել՝ աստիճանաբար ավելացնոլով բուսական յուղը։ Այնուհետև հարկավոր է ստացված զանգվածի մեջ գազարի հյութ, քացախ և մի պտղունց աղ լցնել։
Տարբերակ 3. Ընկույզի մուսով մայոնեզ։ Երկու ճաշի գդալ ընկույզի մուսը հարկավոր է հարել 6-7 ճաշի գդալ ջրի մեջ։ Հաջորդիվ անհրաժեշտ է ավելացնել մանանեխ և կես կիտրոնի հյութ։ Ի դեպ, ըստ ճաշակի, մայոնեզի մեջ կարելի է նաև կանաչի և քաղցր պղպեղ լցնել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/718900641572078/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել