1725 - Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձունքներին։
1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց Եղիշեն։
1840 - Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։
1896 - Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողություն, Աթենք, Հունաստան։
1902 - Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։
1965 - Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը։
1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը։

Ծնունդներ

1452 - Լեոնարդո դա Վինչի, ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ (վ. 1519)
1489 - Միմար Սինան, Օսմանյան կայսրությունում գործած հայազգի ճարտարապետ
1890 - Դավիթ Վարդանյան, խորտակված Տիտանիկ շոգենավի ուղևոր, 711 փրկված մարդկանցից մեկը
1899 - Վիվան (Անուշավան Մարգարի Ջիդեջյան), հայ արձակագիր, թարգմանիչ
1908 - Լևոն Իսահակյան, հայ անվանի կինոռեժիսոր և դերասան
1908 - Ֆրեդերիկ Ֆեյդի, ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ (1937), բանասիրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր
1928 - Միհրան Սոսոյան, հայ գրաֆիկ, մանկավարժ
1941 - Ռոման Բալայան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
1959 - Հովիկ Կռնչոյան, հայ բորտմեխանիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել