Գիտեի, որ Արմեն Երիցյանը շոուների մեծ սիրահար ա: Բոլորս երեկ, մեղմ ասած, ուրախացանք ՏԿԱԻՆ պաշտոնական կայքում հայտված «վերլուծությունից», ծաղրեցինք, անցանք:
Բայց մի պահ պատկերացրեք՝ համակարգն ինչքա՜ն դեգրադացված պետք ա լինի, որ մի խելքը գլխին մարդ չլինի կամ համարձակություն չունենա ասելու՝ ժողովուրդ, կանգ առեք, էս ի՞նչ եք անում: Չկա նախադեպ, կամ ես գոնե չեմ հանդիպել, որ նախարարության պաշտոնական կայքը նման բառամթերքով պատասխանի միջին վիճակագրական տվյալներով օրական 2000-3000 այցելություն ունեցող կայքին:
Շուտ եմ ասել՝ հետո չասեք, թե նախարարը տեղյակ չի եղել կատարվածից, որ լրատվականի նախաձեռնությամբ ա գրվել էս վայ վերլուծությունը, մեղմ ասած՝ չենք հավատա….
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել