Ես Լոս Անջելեսում եմ ապրում, հեռուստացույց չունեմ ու չեմ նայում: Քիմ Քարդաշյանի մենակ նկարն էի տեսել ու համարյա ոչինչ չգիտեի իր մասին, իր ամուսնու մասին ու չգիտեի նույնիսկ, որ զավակ ունի, սակայն թեթևակի գիտեի մի Քարդաշյան հոր մասին, այն էլ գործիս առումով... Սակայն ինձ հետաքրքրական էր Հայաստանի, հայ ժողովրդի վերաբերմունքը Քիմի նկատմամբ, որովհետև դա ինձ շատ բան է ասում Հայաստանի հայ ժողովրդի, հասարակության գիտակցականի մասին, որ պետք է հիմա ընդունեմ, որ ամերիկյան հասարակությունից համարյա ոչնչով է տարբերվում... Հիշենք, որ թերևս Հայաստանում սերիալներ կամ սոպ օպերաներ տոկոսային հարաբերությամբ ժողովուրդն ավելի մեծ քանակներով է դիտում, քան ԱՄՆ-ում, նույնը ՖԲ-ն, նույնը ամեն ինչ, որ «արևմտյան» է... Ու հայաստանյան սերիալներն ավելի բռի ու բարբարոս են, և խոսակցականը, և նյութերը, քան «արևմտյանը»... Ու նրանք որ իրենց «սուրբ» հայերի տեղ են դրել կամ վախենում են, որ «ազգայինն» աղավաղվում է... Կառաջարկեի, որ նախ տասնյակ տարիներ առաջ մի մատ բարձրացրած լինեին ու մաքրեին Հայաստանի հեռուստացույցի ծրագրերը, բարձրացնեին Հայաստանի կուլտուրան ու գիտակցականը ու ՀԵՏՈ բողոքեին Քիմի բարոյականությունից կամ մակարդակից, կամ մնացածից... Որ իբր աղավաղում է ազգայինը.... Հայաստանի ազգայինն աղավաղված է երկու հազար տարիներ ի վեր... Ու եթե մեր վրա խաբար չկա, որ աղավաղված մշակույթ ենք, մի հատ հայելու մեջ տեսեք ՄԵԶ... Ու վերջապես ընդունենք, որ ետ գնալ էլ չի լինելու, ենք ինչ որ ենք, պետք է հիմա առաջ գնանք եղածի վրա բարոյականն ու արժանավայելն ավելացնելով....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել