Պատրաստման ժամանակը 30 րոպե 

Բաղադրությունը

Նուշ մանրացված — 225 գրամ
Շաքարավազ — 300 գրամ
Կաթ — 375 մլ
Կարագ — 2 ճաշի գդալ 



Պատրաստման եղանակը

1. Պատրաստել բոլոր բաղադրիչները:
2. Նուշ պետք է մանրացնել կամ աղալ: 
3. Խառնել բոլոր բաղադրիչները կաթսայի մեջ և դնել միջին կրակի վրա: 
4. Կրակն այն աստիճան անել, որ խառնուրդը եռա և եփել այն 15 րոպե: 
5. Սկզբում խառնել ժամանակ առ ժամանակ,այնուհետև երբ պնդանա, խառնել առավել հաճախ: Երբ հեղուկը դառնում է ավելի քիչ, նվազեցնել կրակը:
6. Երբ որ խառնուրդը վերածվի խիտ մասսայի և մնա կաթսայի տակ, վերցրեք կրակից:
7. Լցնել խառնուրդը կարագով պատած տապակի վրա և զարդարեք նուշով: Թողնել՝ սառչի:
8. Երբ քաղցրավենիքը պնդանա, այն կարող եք կտրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել