Քարդաշյան ընտանիքի հայաստանյան այցն ավելի տեսանելի դարձրեց այն խորը ճգնաժամն ու լրջագույն մարտահրավերները, որի առաջ կանգնած է մեր հասարակությունը: Աստղային ընտանիքը մի քանի օրվա ընթացքում կարողացավ հասարակության գերակշիռ մասին դուրս հանել դեպրեսիայից ու ազատություն ներարկեց նրանց սրտերին ու հոգիներին...
Ինչքան էլ մենք տարիներով ջանք ու եռանդ ներդնենք՝ չխնայելով ոչինչ, նախևառաջ պետք է մարդկանց հոգում ու մտածելակերպում հեղափոխություն կատարվի, մարդը պետք է իր մեջ զգա ազատությունն ու դուրս գա կապանքներից և հետո նոր մտածի դրան հասնելու ճանապարհների մասին...
Հ.Գ. Անկախ Ցեղասպանության գործում ու Հայաստանի միջազգային ճանաչման համար կատարած ահռելի աշխատանքից՝ աստղային ընտանիքը մեր երկիր բերեց ԱԶԱՏՈՒԹՅԱՆ շունչն ու դրանով շատ ավելի անգնահատելի ծառայություն մատուցեց Հայաստան երկրին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.khachatryan.18
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել