0,,16183279_303,00Fact.am-ը գրում է.

Ֆիննական իշխանությունները հետաքննում են գաղտնի էլեկտրոնային նամակների արտահոսքի փաստը, որը վերաբերվում էր ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Երկրի վարչապետ Ալեքսանդր Ստուբի գրասենյակի ներկայացուցիչները հայտարարել են, որ նրանք փնտրում են այն «բացերը», որոնց պատճառով արտահոսք է տեղի ունեցել:  «Անցյալ ուրբաթ, հայտնաբերեցինք, որ որոշ նամակներ տրամադրվել են տեղական լրատվամիջոցների հրապարակմանը: Սակայն չեմ տեսել, որ  որևէ նամակ տպագրված լինի», – ասել է Ֆինլանդիայի կառավարության մամլո քարտուղար ՄարկուՄանտիլան,  ում խոսքերը մեջբերում է Bloomberg-ը:

Ենթադրվում է, որ  գաղտնի նամակագրության արտահոսքը տեղի է ունեցել, Յուրկի Կատայնենեի ժամանակ, հայտարարել է երկրի ներկայիս վարչապետի հատուկ խորհրդական Լաուրի Թիերալան:  Կատայնենը թողեց իր պաշտոնը հունիսի 2014թ., անցնելով եվրոպական հանձնաժողովում նոր պաշտոնի: Մանտիլան ասել է, որ «գողացված» նամակագրությունն անցկացվել է վարչապետի և  եւ ֆիննական քաղաքացիական ծառայողների միջև: Մամլո քարտուղարը չի հաստատել, որ որևէ հաղորդագրություն ուղարկվել է Ֆինլանդիայից դուրս:

Ֆինանսների նախարարությունը Հելսինկիում սպասում է ևս մեկ այլ տվյալների արտահոսքի հետաքննության արդյունքները: Անցյալ շաբաթ, Helsingin Sanomat թերթում հրապարակվել էր  Հունաստանի  իրավիճակի մասին հուշագրի հատվածները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել