Ճապոնական հանրահայտ Nikon ընկերությունն ամփոփել է իր ամենամյա Nikon International Small World photography մրցույթի արդյունքները և ներկայացրել հաղթող լուսանկարները, հայտնում է Yahoo News-ը։ Այս մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1974 թ.-ին, որի նպատակն է գնահատել մանրադիտակի օգնությամբ արված ամենագեղեցիկ լուսանկարները։ Ամեն տարի մի քանի հոգանոց ժյուրին ներկայացված բոլոր նմուշներից ընտրում է լավագույն 20-ը։ Այս անգամ հաղթած լուսանկարների շարքում են ոսկրային քաղցկեղի՝ օստեոսարկոմայի բջիջները՝ 63 անգամ մեծացված, տարբեր միջատներ՝ 1500 անգամ մեծացված, հանքանյութեր, չղջիկների սաղմեր և այլն։
Նյութը՝ Tert.am-ից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել