Միլա Յովովիչի փոքրիկը դեռ երկու շաբաթական էլ չկա։ Փոքրիկ Դեշիելը շատ քնկոտ բալիկ է։ Նրա աշխարահռչակ մայրիկը վերջերս իր ինստագրամյան էջում տեղադրել էր Դեշիելի լուսանկարը, սակայն այդ լուսանկարում փոքրիկը քնած էր։ Դեշիելը Միլայի երկրորդ բալիկն է։ Անկեղծ աչուկներով այս բալիկը ծնվել է ապրիլի մեկին՝ ստելու օրը։ Միլայի ավագ դուստրը՝ Էվերը, արդեն յոթ տարեկան է։ Վերջերս Միլա Յոհովիչը սոցցանցերում կիսվեց իր երկու դստրերի լուսանկարով։ Նրա ավագ դուստրը համբուրում էր նորածին բալիկին։ Լուսանկարին կից Միլան գրել էր՝ «Իմ կյանքի երկու ամենաառանձնահատուկ փոքրիկները»։ Դեշիելի առաջին լուսանկարում նա պառկած է իր շնիկի հետ, թեպետ այս դեպքում «շնիկ» եզրույթն այնքան էլ տեղին չէ, քանի որ փափկամազ չորքոտանին բալիկից ավելի մեծ է։ 39-ամյա դերասանուհին վերջին շրջանում պասիվ է կինոկարիերայում, սակայն հուսանք, որ որոշ ժամանակ անց առիթ կունենանք վայելելու նրա նոր կինոնկարները։









