Mediamonitor.am-ը գրում է.
Ինչպես գրում է The Washington Post ամսագիրը, Nina Ricci նորաձևության տան ժառանգորդ՝ Արլետ Ռիչիին դատապարտել են մեկ տարվա ազատազրկման, 4 միլիոն եվրո տուգանքով և ունեցվածքի բռնագրավումով, փողերի լվացման և հարկերից խուսափելու համար:
Փարիզյան դատարանը պարզել է, որ Նինա Ռիչիի թոռնուհին, Պանամայում բացված օվշորային կազմակերպությունների միջոցով, շվեցարական HSBC բանկում թաքցրել է ավելի քան 22 միլիոն եվրո:
Ռիչիի փաստաբան Ժան Մարկ Ֆեդիդան լրագրողներին հայտնել է, որ փորձելու է մեղմել իր տարեց պաշտպանյալի հանդեպ կիրառվելիք պատժամիջոցը տնային կալանքով և էլեկտրոնային ապարանջանով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել