Հարսանիքը յուրաքանչյուր աղջկա կյանքի ամենանշանակալից իրադարձություններից է, և բնականաբար աղջիկները ցանկանում են շլացուցիչ տեսք ունենալ այդ օրը։ Նախապատրաստական աշխատանքներից թերևս ամենաբարդը հարսանեկան զգեստի ընտրությունն է։ Իսկապես դժվար է գտնել այնպիսի զգեստ, որը հարմար կլինի թե՛ գրպանին, թե՛ մարմնին։ Շտապենք տեղեկացնել ապագա հարսներին, որ մենք կարող ենք օգնել նրանց զգեստի ընտրության հարցում։ Իրականում որոշ մատչելի զգեստներ ավելի թանկարժեք տեսք ունեն, քան մի քանի հազար դոլարանոց զգեստները։ Նախքան տեքստն ընթերցելը փորձեք լուսանկարներից կռահել, թե զգեստների յուրաքանչյուր զույգից որն է ավելի մատչելի ու որը՝ թանկարժեք տարբերակը։  

1.

Can YOU tell which is which? Left: Debut at Debenhams £199 Ivory embellished Grecian wedding dress White by Vera Wang £1,450 Illusion Neckline Ball Gown with Lace Detail Style

«Debenhams»-ը աշխարհի ամենահայտնի բրենդներից է։ «Debenhams.com» կայքում այս գեղեցիկ զգեստը վաճառվում է 290 դոլարով։ Զգեստը կարված է ատլասից ու շիֆոնից։ Զգեստի վրա կա արծաթագույն ուլունքներով զարդարված իրանակալ, որն առանձնահատուկ շքեղություն է հաղորդում զգեստին։

Աշխարհահռչակ դիզայներ Վերա Վանգի մոդելավորած այս զգեստը 2125 դոլար արժե։ Վերա Վանգն իր սեփական նորաձևության տունը բացեց Նյու Յորքում 1990 թ.-ին։ Այդ ժամանակ նրա մասին քչերը գիտեին, սակայն կարճ ժամանակում նրա արտադրանքը բրենդ դարձավ։ Նա մասնագիտացած է հենց հարսանեկան զգեստների մոդելավորման մեջ։ Վանգի մոդելավորած հարսանեկան զգեստները կրել են այնպիսի հռչակավոր աստղեր, ինչպիսիք են Մրայա Քերին, Քիմ Քարդաշյանը, Հեյդի Քլումը, Վիկտորյա Բեքհեմը և Ջեսիկա Սիմփսոնը։ «White by Vera Wang» զգեստների շարքի հարսանեկան զգեստների միջին արժեքը 1500 դոլար է։ Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ բանից անտեղյակ մարդը դժվար թե գլխի ընկնի, որ այս երկու զգեստների մեջ այդպիսի մեծ գնային տարբերություն կա։ Ուրեմն էլ ինչո՞ւ վճարել մի քանի անգամ ավելի շատ մի զգեստի դիմաց, որն ընդամենը մեկ օր եք կրելու։ Եթե անգամ երկրորդ անգամ ամուսնանաք, հազիվ թե միևնույն զգեստը կրեք երկրորդ հարսանիքին։ 

2.

The Vera Wang designs which cost over £1,000 have earned praise from the fashion elite for their luxurious fabrics No 1 Jenny Packham Designer ivory floral embellished mesh maxi dress £220

«Monsoon»-ն այն ընկերություններից է, որը մտահոգվում է ոչ միայն սեփական, այլև Ձեր բյուջեի մասին։  Այս ընկերության վինտաժային զգեստները մոտավորապես 440 դոլար արժե։ Ընկերության վեբկայքում գրված է. «Ռոմանտիկ ժանյակներով ու զարդանախշերով հարսանեկան զգեստների մեր հավաքածուի մեջ բոլոր ապագա հարսները կգտնեն իրենց համապատասխան տարբերակ»։ «Monsoon» ընկերության հարսանեկան զգեստներն արտադրված են Լոնդոնում, սակայն դրանք ներկայացված են ընկերության առցանց խանութում, ուստի կարող են գնվել աշխարհի ցանկացած կետից։ Շղարշից ու ատլասից կարված այս լայնաքղանցք զգեստն արժե 1465 դոլար։ Այն պարզ, բայցև էլեգանտ տեսք ունի, իսկ ատլասե գոտին ընդգծում է իրանի հատվածը։

Աջ կողմի զգեստը մոդելավորել է դիզայներ Ջենի Փեքհեմը, և դրա արժեքը կազմում է 320 դոլար։ Մինչև գոտկատեղը այն ասեղնագործված է ծաղկային նախշերով։ Այս զգեստը կատարյալ տարբերակ է մինիմալիստական մոտեցումների սիրահարների համար։ Զգեստն առանձնանում է իր պարզ լուծումներով։ Չկա ո՛չ լանջաբացվածք, ո՛չ գրգռաճեղք, ո՛չ էլ իրանի հատվածն է ընդգծվում։ Ուստի եթե Ձեր ապագա ամուսինը խանդոտ տղա է, և Դուք էլ՝ հնազանդ հարսիկ, ուստի սա հենց այն զգեստն է, որը հարկավոր է Ձեզ։

3.

Monsoon also offer lavish dresses for brides on a budget, including this Coralie Dress, left, for £299 Davids Bridal Jewel Collection Tulle ball gown with illusion neckline, long sleeves and lace appliqués, right, will set you back £1,195

«BHS»-ի զգեստների արժեքը սկսվում է 125 դոլարից։ Ինչ խոսք, հարսանեկան զգեստի համար սա, ինչպես ասում են, գտած է։ Ընկերությունն ունից նաև հարսանեկան աքսեսուարների ու ներքնազգեստի հավաքածու։ Այստեղ ներկայացված հարսանեկան զգեստը 440 դոլար արժե։ Զգեստի թևքերն ու ուսերի հատվածն ասեղնագործված են ծաղկային նախշերով։ Ի տարբերություն ավանդական երկարաքղանցք հարսանեկան զգեստների՝ այս զգեստը ծնկներից մի փոքր է ներքև։ Իրանի հատվածում կտորից գեղեցիկ գոտի կա՝ զարդարված պսպղուն քարերով։ Այս զգեստը հատկապես շատ դուր կգա անգլիական պարզ ոճը նախընտրողների համար։ Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ ամեն կառուցվածքի չէ, որ այն կսազի։

Մենք մեկ անգամ առիթ ունեցանք այս հոդվածի շրջանակներում անդրադառնալ «Davids Bridal» ընկերությանը։ Այս անգամ այս ընկերության զգեստը մրցում է «BHS»-ի հարսանեկան զգեստի հետ։ Պերճանքի սիրահարները կհամաձայնվեն, որ այստեղ հաղթողը «BHS»-ն է իր էլեգանտ զգետով, որի արժեքը 1750 դոլար է կազմում։ Այս դեպքում գնային տարբերությունն աննկատ չէ։ Աջ կողմում ներկայացված զգեստն ակնհայտորեն ավելի ճոխ ու տոնական տեսք ունի։ Բավական է մի թռուցիկ հայացք գցել երկու զգեստների վրա, և կհամոզվեք, որ երկրորդ զգեստի վրա ավելի մանրակրկիտ աշխատանք է տարվել։ 

Ստորև ներկայացնում ենք ևս մի քանի զգեստներ, որոնց գները կտրուկ տարբերվում են, սակայն դրանք բոլորն էլ այնքան գեղեցիկ տեսք ունեն, որ դժվար է զանազանել թանարժեք զգեստն էժանագին զգեստից։ 

4. 

BHS offers what is arguably the most affordable range of wedding attire on the high street, left, a floor-length gown costing £150

220 դոլար

Oleg Cassini boat neck ball gown with low back, dramatic cascade skirt and 3D flower embellished bodice, £1,595

3335 դոլար

 

5. 

Davids Bridal Jewel Collection dot tulle ball gown with sweetheart neckline, corset bodice and tiered lace skirt with chapel train, left, which would set you back £ 1,195

1750 դոլար

The Violet gown from Sir Philip Greens BHS, which costs £180

265 դոլար

 

6. 

Josephina dress, £495, Phase Eight

725 դոլար

Davids Bridal  Cassini all over lace strapless ball gown with 3D flora at full skirt, fort £1,795

2630 դոլար

 

7. 

David’s Bridal Jewel Collection tulle over satin trumpet gown with south detailing and sweep train, left, £1,895

2780 դոլար

Phase Eights Hope Twenties inspired wedding dress heavily embellished with shimmering beads and sequins, right, which, at £595, is less than half the price

870 դոլար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել