Hartak.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դստեր` Նորթ Ուեսթի մկրտությունը տեղի է ունեցել Երուսաղեմի պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց մայրավանքում, որը գտնվում է քաղաքի Հայոց թաղում:
Ըստ uk.eonline.com-ի՝ փոքրիկի կնքամայրն ու կնքահայրը` Քիմի փոքր քույրը` Քլոե Քարդաշյանը, իսկ կնքահոր դերը ստանձնել է մկրտող քահանան:Հատուկ արարողությունից հետո Քիմ Քարդաշյանը, ամուսինը, քույրն ու մյուս անդամները ճաշել են Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատի հետ «Mona» ռեստորանում:
Աղբյուրը փոխանցում է, որ Քանյեն ու քաղաքապետը զրուցել են Իսրայելում առկա իրավիճակի, պատմական անցքերի շուրջ: Նրանց այցը դուր է եկել բոլոր երկրպագուներին, ռեստորանի մոտ հավաքվել են բազմաթիվ տեղաբնակներ, իսկ Քանյեն այնքան է հավանել մատուցված ուտեստները, որ անընդհատ ցանկություն է հայտնել համտեսել նոր ճաշատեսակ:
Ըստ լուրերի` Քանյեն ևս մեկ անակնկալ էլ պատրաստում է Երուսաղեմում, ինչպես մատուցեց Երևանում` անվճար երգելով Կարապի լճում: