Apple ընկերության մարքեթինգի գծով ավագ փոխնախագահ Ֆիլիպ Շիլերը Reuters-ին բացատրել է, թե ինչով է պայմանավորված iPad mini նոր պլանշետի բարձր գինը. այն տատանվում է 329-ից 659 դոլարի սահմաններում, ինչն անսպասելի էր շուկայի համար։

«Մրցակից սարքերի համեմատ iPad mini նոր պլանշետի բարձր գինը պայմանավորված է նրա որակով»,- ասել է նա։

Ըստ նրա՝ սա պրեմիում դասի սարք է, որի համար արժե վճարել։

Համեմատության համար պետք է նշել, որ Android օպերացիոն համակարգով Google Nexus 7 և Kindle Fire HD ու այլ մրցակից սարքերի արժեքը չի անցնում 200 դոլարը։

Երեկ կայացած սարքի շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են iPad mini-ի առավելությունները. այն ավելի բարակ է և թեթև իր մրցակիցներից, ունի 7.9 դյույմանոց էկրան, 7.2 մմ հաստություն, A5 պրոցեսոր, Lightning, առավել որակյալ տեսախցիկներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել