Այլևս չեմ նայելու «Երեկոյան Ուրգանտ» հաղորդումը։ Նախ, այն օբյեկտիվորեն թուլացել է ու էլ ոչ մի հետաքրքիր ու հումորային բան չի անում։ Երկրորդն էլ, արդեն որերոդ անգամ Առաջին ալիքն ի ցույց է դնում իր ընդգծված հակահայկականությունը, և դա անում է այս հաղորդան միջոցով։
Անդրադառնալով Քանյե Ուեսթի համերգին՝ Ուրգանտը մի շարք տհաճ կատակներ արեց Հայաստանի ու հայերիս վերաբերյալ։ Հավատացեք, ես զուրկ չեմ հումորի առողջ զգացողությունից, բայց երբ Ուրգանտն ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում Առաջին ալիքի բազմամիլիոնանոց լասրանի վրա՝ հայտարարելով, որ հայերն իբեյան աճուրդի են հանել Կարապի լճի ջուրը, ու հավելում է, որ դա զարմանալի չէր, ու այդպես էլ պետք է լիներ՝ ակնարկելով, որ հայերն առևտրական ու ամեն ինչի մեջ եկամուտ փնտրող ազգ են, դա արդեն ոչ առողջ է, ոչ էլ հումոր։ Ու վերջում էլ հավելում է, որ ի վերջո ջուրը հո կոնյակ չէ, որ հայերն էլ կեղծեն։
Հարգելի Ուրգանտին, ով ինքն է մի ազգի ներկայացուցիչ, որին, մեղմ ասած, ամենաանշահախնդիր ազգ չեն ճանաչում ոչ մի երկրում, կցանկանայի հիշեցնել, որ ջուրն աճուրդի ենք հանել ոչ թե մենք, այլ Քարդաշյանները, ընդ որում, դեռ պարզ չէ՝ կատակ է դա, թե լուրջ։ Երկրորդ բանը, որ կցանկանայի ակնարկել, դա առհասարակ կեղծելու ու կոնյակի մասին կարծրատիպերն են։ Կոնյակը կեղծելու գլխավոր գիտակները ռուսական շուկայում ադրբեջանցիներն ու դաղստանցիներն են, իսկ մենք դրա կարիքը չունենք, առավել ևս, որ Ռուսաստանն այսօր միջոցներ չունի օրիգինալ հայկական կոնյակ գնելու համար։
Իսկ եթե խոսքն ավելի գլոբալ է, սա էլ արդեն որերորդ դրվագն է, երբ ռուսական Առաջին ալիքը նման բաներ է թույլ տալիս մեր հասցեին, ինչը չի կարող մտահոգություն չառաջացնել, հաշվի առնելով, որ ի վերջո մեր ռազմավարական գործընկերոջ առաջնային լրատվամիջոցի մասին է խոսքը գնում։