Անգրագետ լրագրության ճչացող օրինակ. տեքստում նշվում է, որ հետազոտված 550 կնոջից 404-ն ունի մաստոպատիա, ինչն ինքնին մտահոգիչ է, քանի որ առողջական այս խնդրի էպիդեմիոլոգիան 30-40% է միջինում, բայց լրագրողը որոշել է, որ իր գլուխգործոցն ավելի հնչեղ ու լայքունակ կդառնա, եթե այն վերնագրի «հետազոտված 550 կանանցից 404-ն ունի ուռուցք»… Հիմա ո՞նց չասես, այ լրագրող, բա որ մաստոպատիայի ախտորոշմամբ 404 կանանցից մի քանի տասնյակը դժբախտություն ունենան կարդալու իրականության հետ ոչ մի աղերս չունեցող քո տգետ վերնագիրը, ի՞նչ ապրումներ պիտի ունենան… Չէ՞ որ լրագրողը դժվար միակ տգետը լինի, հավանաբար էլի շատ շատերի համար մաստոպատիան, մաստիտն ու, ասենք, ֆիբրոադենոման նույնքան սահմռկեցուցիչ են հնչում… Բա որ էդ կանանց մոտ էս նյութն ընթերցելուց անտեղի սթրեսի արդյունքում իրոք շատ լուրջ առողջական խնդիր ձևավորվի՞… Լրագրողներին կրթեք, հետո բաց թողեք մարդկանց ջանին…
© благими намерениями вымощена дорога в ад...
Կից նյութն` այստեղ