Էսօր լսել եմ, որ Բագրատաշենի մաքսակետի ռեմոնտից հետո Վրաստան գնացող մաշնեքի ակերի վրա պեչատ են խփում, որ չգնան փոխեն ու հետ գան առանց ռաստամոժկի: Չգիտեմ, հաստատ տենց ա, թե տենց չի, բայց մեր վարչափեդից հեռու չի: Ուստի հանդես եմ գալիս առաջարկով.
Այսուհետ, յուրաքանչյուր արական սեռի ՀՀ քաղաքացի Ռուսաստան ուղևորվելիս պարտավոր է կնքել յուր տրուսիկը մաքսակետում: Եթե հետ գալուց կնիքը՝ պլոմբը, բացված է, ուրեմն վերոհիշյալ քաղաքացին պարտավոր է վճարել պոտենցիալ հայերի արտահանման համար՝ 20 տոկոս ԱԱՀ, 32 տոկոս արտահանվող ապրանքը միտումնավոր թաքցնելու համար: Մեկ միավոր պոտենցիալ հայի գինը սահմանել նվազագույն աշխատավարձի չափով: Արտահանված պոտենցիալ հայերի քանակի որոշման համար հատուկ մասնագետներ հրավիրել Շվեդիայից:
Չվճարելու դեպքում տուգանել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով տրաֆիկինգի առավել դաժան դրսևորման համար (ՀՀ պոտենցիալ քաղաքացու մաս-մաս արտահանում):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: