IMG_7558[1]

Շաբաթ երեկոյան Դավիթ Բլեյանի հետ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանով, Հյուսիսային պողոտայի նորոգված այգով խաղալով տուն ենք գալիս… Պարտեզից հետո Դավիթը հավեսով-լույսով խաղացել է Զառա-Լիլիթ Առաքելյաններ արմաղանների հետ, խոսեցրել նրանց… Հիշեցնեմ, որ իմ Օրագրում «արմաղան» բառը գործածում եմ որպես նվեր, ընծա:

Դավիթը քայլում է ամեն ջրավազանի եզրով, հաշվում ավազանի շատրվանները.
– Չորս փոքր շատրվան, մեծ շատրվան՝ մեկ, եղավ…- հաշվում է,- հինգ շատրվան: Մյուս ավազանում՝ ութ փոքր շատրվան, մեկ՝ մեծ, եղավ՝ ինը շատրվան:
Հետո անցում է կատարում աստղերին.
– Ինչո՞ւ ես աստղերը չեմ կարողանում հաշվել…
Այսպիսի դեպքերում դադար եմ առնում. ինձ համար կա՛մ նոր խնդիրներ են, կա՛մ վաղուց լուծված-մոռացված, կա՛մ բազում լուծումներով…
– Աստղերը շա՜տ են, հայրիկ, շատ-շատ են ու էլի շատ են… Մայրիկն ասում է՝ անհամար:
«Անհամար» նշանակում է անհաշիվ, չհամրվող, այսինքն՝ թիվ չունեցող: Աստղերը համրելու համար չե՞ն ստեղծված…

Կարո՞ղ է լինել ավելի պատշաճ-համապատասխան արձագանք իմ 300-րդ հոբելյանական գրին, քան «Բանգլադեշ անիվների վրա» ապրիլի 17-ի երթ-ակցիան… Ես, անկասկած, մասնակցելու եմ երթին իմ նոր ամերիկյան հեծանվով: Ինձ համար սկզբունքային նշանակություն ունի, որ «Բանգլադեշ անիվների վրա» ուսումնական նախագծի նախաձեռնողները՝ Մարիետը, Ռոզան, Դավիթը… Գեղարվեստի կրտսերի 4-րդ դասարանից, Արմինե Թոփչյանը, ոչ մեկից ոչինչ չեն պահանջում-հիշեցնում. նախագծի իրականացումը քայլ առ քայլ սկսել են, ամեն օր տեղից շարժում են, գործում են՝ բաց, հավեսով, թեթև… ճիշտ-ճիշտ անիվների վրա… Ինչո՞ւ Տաթև Աբրահամյանն ու Կարինե Բաբուջյանն ակտիվ մասնակից չեն, երևի հեծանիվ չունե՞ն: Ինչո՞ւ երթին-նախագծին չի արձագանքում «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը՝ իր հեծանվորդ-կասկադյոր տնօրեն Առնոլդ Բլեյանով… Չի լսվում կրթահամալիրի արհմիութենական կազմակերպության ձայնը… Նախանձից չորացե՞լ են…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել