Բաղադրությունը
Բանան 2 հատ
Վանիլային էսենցիա 1 թեյի գդալ
Ջուր 1/2 բաժակ
Եգիպտացորենի օսլա 30 գրամ
Քնջութի սերմ
Փխրեցուցիչ
Այլուր 60 գրամ
Շաքարավազ 1 բաժակ
Սոդա 1/2 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
1. Պատրաստենք խմորը: Ալյուրին խառնել օսլան, սոդան, փխրեցուցիչը և վանիլային էսենցիան:
2. Ավելացնել ջուր, որպեսզի ստացվի հեղուկ զանգված:
3. Խոր ամանի մեջ տաքացնել կարագը: Կտրել բանանները:
4. Այժմ բանանը խորասուզել խմորի մեջը:
5. Այնպես մտցնել մեջը, որ խմորն ամբողջությամբ ծածկի բանանը:
6. Տապակել կարագի մեջ մինչև ոսկեգունելը:
7. Այժմ պատրաստենք կարամելը: Շաքարավազը լցնել թավայի մեջ և վրան լցնել կես բաժակ ջուր:
8. Եփում ենք մինչև ոսկեգունելը: Այնուհետև դնում ենք այնտեղ բանանները, իսկույն իջեցնում ենք ամանի մեջ՝ սառը ջրով և սառույցով: Հանում ենք միջից և վրան քնջութի սերմեր շաղ տալիս: