Newsline.am-ը գրում է.

Լյուբեկ քաղաքի հիվանդանոցներից մեկում 88 տարեկան հասակում մահացել է հայտնի գրող, նկարիչ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հյունտեր Գրասսը:

 Այս մասին հայտնում է Interfax-ը` հղում անելով գերմանական լրատվամիջոցներին:

Ապագա գրողը ծնվել է 1927 թվականին Դանցինգ քաղաքում:  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Հյունտերն ընդամենը15 տարեկան էր,  իր համադասարանցիների հետ  զենիթահրթիռային մարտկոցներ է լիցքավորել, իսկ հետո անցել է պարտադիր ծառայության: 1945-ին վիրավորվել է, և պատերազմի ավարտից մինչև 1946 թվականը մնացել  կալանքի տակ:

Պատերազմի ավարտից հետո Հյունտեր Գրասսը ընդունվում է Դյուսելդորֆի համալսարաններից մեկի նկարչության ֆակուլտետ, այնուհետև ուսումը շարունակել է  Արևմտյան Բեռլինում:

Գրեսսի առաջին վեպը` «Թիթեղյա թմբուկը» լույս է տեսել  1959-ին, որը նրան համաշխարհային ճանաչում է բերել:

 Գրասսը բազմաթիվ վեպերի հեղինակ է: 72 տարեկան հասակում արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի:

Լյուբեկ քաղաքում տարիներ առաջ բացվել է Հյունտեր Գրասսի կենտրոնը, որտեղ գտնվում են Նոբելյան մրցանակակրի մի քանի նկարներն ու քանդակները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել