Fact.am-ը գրում է.
Կարիերայում հաջողության հասնելու, մասնագիտական աճ գրանցելու համար, խորհուրդ է տրվում հետևել այս 6 կետերին.
- Սովորեք ասել «ոչ»: Իհարկե անհրաժեշտ է ձեռք մեկնել կոլեգաներին, եթե նրանք ունեն Ձեր օգնության կարիքը, սակայն դա չպետք է լինի Ձեր աշխատանքի հաշվին: Եթե ունեք ազատ ժամանակ, ապա կարող եք օգնել, իսկ եթե ոչ` ապա ճիշտ կլինի մերժել: Շատերը օգնում են դիմացինին, իսկ իրենց կիսատ գործերը կատարում են տանը` ի հաշիվ իրենց հանգստի:
- Աշխատանքային երեկույթներին քիչ օգտագործեք ալկոհոլ: Մարդիկ հակված են հիշելու անգամ երեկույթում կատարված մեկ տհաճ միջադեպը: Ուստի երեկույթներին մի խմեք, որպիսզի Ձեր կոլեգաների մոտ չհիշվեք որպես խմիչքի սիրահար և անլուրջ անձնավորություն:
- Քննարկեք բոլոր հարցերը ճիշտ ժամանակին: Եթե դուք զգում եք, որ Ձեր գործերը շատ են և դուք չեք հասցնում աշխատանքը ավարտել, ապա ճիշտ կլինի այդ մասին ավելի շուտ տեղեկացնել ղեկավարությանը, քան ասել այդ մասին վերջին պահին: Ժամանակին տեղեկացնելով դուք ղեկավարին ցույց կտաք Ձեր պատասխանատու վերաբերմունքը գործի նկատմամբ:
- Մի կատարեք այնպիսի բան, որին ինքներդ չեք հավատում: Եթե Ձեր ղեկավարը հանձնարական է տվել, որը ըստ Ձեզ հիմարություն է, ապա այդ մասին ասեք այդ պահին: Փորձեք ապացուցել Ձեր խոսքի ճշմարտացիությունը:
- Եղեք բարի: Որքան էլ լավ մասնագետ լինեք և Ձեր գործի վարպետ, եթե դուք անընդհատ տխուր և մռայլ լինեք, և անընդհատ բողոքեք Ձեր կոլեգաներին, այդ պահին վերջ կդնենք Ձեր մասնագիտական աճին: Հիշեք այն մարդիկ, ովքեր ժպտերես են , նրանք դրական լիցքեր են փոխանցում իրենց շրջապատին և նրանց հետ շփումը ավելի հեշտ է և հաճելի:
- Գնացեք Ձեր նպատակի հետևից: Դուք գիտեք ինչ եք ուզում, ինչ պլաններ ունեք: Եթե Ձեր ներկայիս աշխատավայրը չի տալիս Ձեզ նման առաջընթացի հնարավորություն , ապա փնտրեք այլ վայր: Երբեք մի հրաժարվեք Ձեր կարիերայի բարձրունքից զուտ այն պատճառով , որ ներկա աշխատակազմն լավն է, իսկ տնօրենը իդեալական:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/55934
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել