Interpress.am-ը գրում է.
NEW YORK – «Մարդկանց մեծամասնությունը ներքաշված է աշխատանքի մեջ, բայց այդպես չպետք է լինի»:
Սա Լասլո Բոքի կարծիքն է, որը գլխավորում է մարդկանց գործողությունները Google-ում, ընկերություն, որը վերահսկում է ամբողջ աշխարհում 70 գրասենյակների ավելի քան 50.000 աշխատողներին: Նրա գիրքը, «Աշխատանքային Օրենքները. դատողություններ Google- ի ներսից, որոնք կվերափոխեն այն, ինչով ապրում ենք ու առաջնորդվում»,լույս կտեսնի երեքշաբթի:
Գիրքը խորհուրդներ է տալիս ընկերություններին, որոնք ինչ-որ ձևով նման են Google-ին: Օրինակ, առաջարկում է աշխատակիցներին տրամադրել տարբեր տեսակի առավելություններ, որոնք էլ տեխնոլոգիական հսկային հայտնի են դարձրել. տալ անվճար ճաշեր և խորտիկներ կամ սկուտերներ, ինչպես անում է Google-ի ութերորդ պողոտայի գրասենյակը, որպեսզի իր աշխատողներն արագ հասնեն աշխատանքի վայր:
The Huffington Post-ի հետ զրուցելիս Բոքը խոսել է Google- ի աշխատողների փիլիսոփայության մասին, ինչպես աշխատանք ստանալ ընկերությունում, որը հետևողականորեն համարվում է լավագույն աշխատավայրերից մեկը:
Google- ը լավ է վերաբերում աշխատողներին և որո՟նք են այն մի քանի զարմանալի առավելությունները,որոնք ցանկացած փոքր ընկերություն կարող է անել:
Կարող է տարօրինակ հնչել, բայց դա վերաբերում է նախածննդյան և հետծննդյան արձակուրդին: Մենք հինգ ամիս լրիվ վճարում ենք աշխատավարձը, պարգևավճարը: Եթե դուք ունեք 10 կամ 20 աշխատակից, կարող եք դա անել:
Մենք 12 շաբաթվա աշխատավարձ էինք վճարում կանանց, այժմ վճարում ենք նաև տղամարդկանց: Նման ծրագիր ունենք հայրության արձակուրդի և միասեռ ծնողների համար: Առաջին հայացքից դուք կորցնում եք աշխատողի արդյունավետ ժամանակի երկու ամիսը: Բայց ինչ-որ մեկը կարող է լրացնել այդ պարապուրդը:
Ո՟րն է աշխատողներին լավ վերաբերվելու գործնական հիմնավորումը:
Խնդիրը հետևյալն է. դուք լավ եք քնում գիշերը, երբ մարդկանց վերաբերվում եք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ վերաբերվեն: Մինչև հիմա դուք դրան հասել եք մարդկանց վրա գոռալով ու խիստ կառավարումով: Այն ինչ անում են Google- ի աշխատակիցները, ներառում է դիսկրեցիոն ջանքեր:
Աշխատողին պահելուն ուղղված քայլերն աներևակայելի բարձր են: Այդպես է եղել ընկերության ստեղծման պահից:
Որևէ՟ խորհուրդ ունեք տալու Walmart կամ McDonald – ի նման ընկերությանը, որտեղ կան հերթափոխովաշխատողներ և քիչ են դիսկրեցիոն ջանքերը:
Ես չգիտեմ այդ ընկերությունների մասին, բայց գիտեմ, որ եթե մարդկանց լավ վերաբերվեք և նրանց ազատություն տաք, նույնիսկ փոքր ազատություն, նրանք զարմանալի գործեր կարող են անել: Այս պահին ես պատկերացում չունեմ, թե Google- ում ինչ պետք է անենք, որ զարմացնենք աշխատողներին:
Եթե դուք ավանդական ընկերություն եք, ծառայողական ընկերություն, կարող եք ստեղծել առաջարկությունների արկղ: Եվ ասեք, որ ամսվա վերջում մենք տեղադրելու ենք 200 դոլար լավագույն առաջարկն իրականացնելու համար: «Դա զարմանալի է: Մինչ այդ ոչ ոք երբևէ չի հետաքրքրվել, թե ես ինչ եմ մտածում»: Ահա թե որտեղից պետք է սկսել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ