Այսօր Հայաստանում խիստ պակասում է քաղաքացիական գիտակցությունը, որովհետև այդպիսի գիտակցություն ունեցող ասելով ես հասկանում եմ մարդ, ով իր ապրած երկրի նկատմամբ ունի տիրոջ զգացում, այդ թվում` ամենից առաջ պատասխանատվության զգացում, հետո միայն` այդ երկրի բարիքներից օգտվելու հնարավորություն և իրավունք: Հայաստանում փաստացի իշխող մենաշնորհային տնտեսակարգը խստորեն սահմանափակել է մարդկանց տնտեսական իրավունքները: Ազատ և պատասխանատու անձ կարող է լինել այն մարդը, ով, որպես կանոն, ունի տնտեսական որոշակի անկախություն և քաղաքական երաշխիքներ, որ ինքը կարող է այդ երկրում որևէ բան փոխել: Իսկ քաղաքականապես ճնշված, անազատ, սահմանափակ սոցիալ-տնտեսական հնարավորություններ ունեցող և շատ հաճախ զրկանքներով ապրող մարդուց քաղաքացիական բարձր գիտակցություն ու գործելակերպ ակնկալելն անիմաստ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/806566806101183?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել