Wedding.am-ը գրում է.

24-ամյա Եկատիրինա Ֆեդունը` Ռուսաստանը, ինչու ոչ, ամբողջ աշխարհի ամենացանկալի հարսնացուներից մեկը «այո» է ասել իր բոյֆրենդին` «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մենեջեր Յուհան Գերասկինին: Զույգի հեքիաթային հարսանիքը անցել է Ստամբուլում:

«Lukoil» ընկերության համասեփականատիրոջ և  «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի տիրոջ աղջիկը առանց անգամ կասկածի իր համաձայնություն է տվել հրաժարվելու «միլիարդների հարսնացու» տիտղոսից:Հարսանիքը անցել է Բոսֆորի ափին` Ստամբուլի լավագույն հյուրանոցներից մեկում: Զույգին շնորհավորելու էին եկել ռուսական և համաշխարհային շոուբիզնեսի ամենահայտնի աստղերը: Հարսնացուն երեկույթի համար ընտրել էր միանգամից երկու զգեստ`  Zuhair Murad և Elie Saab Couture նորաձևության տներից, իսկ կոշիկը հատուկ նրա պատվերով կարվել էր Christian Louboutin հռչակավոր դիզայների կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել