Երեկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ պատարագի մատուցման ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապն օգտագործել է Ցեղասպանություն բառը՝ նշելով` «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն էր»:
«Անցած դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն։ Դրանցից առաջինը, որը համարվում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, հարվածել է հայ ժողովրդին»,- ասել է Հռոմի պապը:
Ընդհանուր առմամբ կատարվածը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հսկայական ներդրում է, բայց շատ այլ ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրների օրինակով տեղի ունեցածը նորից տեղավորվում է զուտ բարոյական հարթությունում: Բնականաբար, կրոնական կառույցները, անկախ հետևորդների քանակից, չունեն նման իրավասություն, որպեսզի հարցը տեղափոխեն իրավական դաշտ:
Անկախ հանրային գիտակցության և հանրային կարծիքի վրա ունեցած հսկայական ներգործությունից, այնուամենայնիվ, երևույթը չի անցնում մարդասիրության սահմաններից, և ուղղակի նախադեպը չունեցող կոչ է, ազդակ ուղղված համայն մարդկությանը, և չնայած այս ամենին՝ այն իսլամական աշխարհին ուղղված զգուշացում էր, որից քրիստոնեական հանրությունը դեռ հետևություններ է անելու, իսկ հարևան Թուրքիայում և Ադրբեջան կոչվածում արդեն քաղաքական և պետական մակարդակով լուրջ ջղազգումներ են ի հայտ եկել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/806536592770871?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել