Հարցումների արդյունքում պարզվել է, որ կանանց մոտ 40%-ը կրում է ոչ հարմարավետ կոշիկներ: Սակայն, բացի դրանից, 37% կանայք պատրաստ են կրել անհարմարավետ կոշիկներ, միայն թե դրանք լինեն նորաձև:
17% տղամարդիկ հաստատում են, որ գնում են կոշիկներ ոչ իրենց չափերով: Հարցված կանանց 80%-ը բողոքում են կոշտուկներից, որոնք հասցնում են անհարմար կոշիկները, սակայն նրանց միայն կեսն է, որ դիմում է մասնագետների:
Յուրաքանչյուրը ցանկանում է լինել գեղեցիկ, սակայն չի գիտակցում անհարմար կոշիկների հասցրած վնասների մեծության մասին: Մասնագետները հավաստիացնում են, որ բնակչության մոտ կեսը նույնիսկ չի գիտակցում, որ կրում է փոքր չափերի կոշիկ: Ճիշտ է, պետք չէ հրաժարվել նորաձև կոշիկներից, սակայն հարկավոր է ավելի հաճախ հանգստացնել ոտքերը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=3739785823973&set=a.1357124658933.2043192.1555988255&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել