Աշխարհի լի է տարօրինակ ու առեղծվածային արտեֆակտներով։ Որոշների հետ միստիկական, մյուսների հետ էլ իրական պատմություններ են կապված։ Ձեզ ենք ներկայացնում 10 իրական արտեֆակտներ, որոնց նշանակությունը գիտնականները մինչ օրս էլ չեն կարողանում բացատրել։
1. Արքաների շումերական ցուցակը

Իրաքում անցկացված հնէաբանական պեղումների ժամանակ Շումերական թագավորության տարածքում մի ձեռագիր հայտնաբերեցին, որում թվարկված էին այդ տերության բոլոր արքաները։ Գիտնականները սկզբում ենթադրում էին, որ սա սովորական պատմական փաստաթուղթ է, սակայն հետո պարզվեց, որ նշված արքաներից շատերն առասպելական կերպարներ են։ Որոշ իրական պատմական կերպարներ ընդհանրապես ներառված չէին այս ցուցակում, իսկ որոշներին էլ վերագրվում էին առասպելական բաներ ու անհավանական երկարատև իշխանության տարիներ, մյուս մասն էլ կապված էր Համաշխարհային ջրհեղեղի շումերական տարբերակի կամ էլ Գիլգամեշի սխրանքների հետ։
2. Գիգաս կոդեկսը (կամ էլ «Սատանայի աստվածաշունչը»)

Այս հնադարյան ձեռաիրն ամենահայտնիներից մեկն է։ «Գիգաս կոդեքսը», որը նաև անվանում են «Սատանայի աստվածաշունչ», պատրաստված է 160 մագաղաթներից, և այն բարձրացնելու համար երկու հասուն մարդ է պետք։ Համաձայն ավանդապատման՝ այն գրել է մի վանական, ով սատանայի հետ գործարքի էր գնացել այն բանից հետո, երբ նրան դատապարտել էին մահապատժի ու պետք է ողջ-ողջ թաղեին պատի մեջ։ Սատանայի օգնությամբ նա այս գիրքը գրել էր ընդամենը մեկ գիշերվա մեջ, ընդ որում, Սատանան ինքն էր նկարել իր ինքնադիմանկարը։ Որքան էլ տարօրինակ թվա, գրքում առկա ձեռագիրը խիստ պարզ է ու միանման, ասես այն իրոք կարճ ժամանակում գրված լինի։
Այնուամենայնիվ, գիտնականները համարում են, որ նման աշխատության համար կպահանջվեր առնվազն 5 տարի, եթե այն գրվեր անդադար, իսկ եթե դադարներով և մեկ մարդու կողմից՝ 30 տարի։ Ձեռագրում առկա են առաջին հայացքից անհամատեղելի տեքստեր. աբողջական լատինական «Վուլգատի աստվածաշունչը», Հովսեփ Ֆլավիոսի «Հուդայական հնությունները», Հիպպոգրատի ու Ֆեոֆիլոսի բժշկական աշխատությունները, Կոսմո Պրագայի «Բոհեմիայի ժամանակագրությունը», Իսիդոր Սեվիլիացո «Էթիմոլոգիայի հանրագիտարանը», Էկզորցիզմի մասին գրություններ, մոգական բանաձևեր ու երկնային քաղաքի նկարագրությունը։
Շատերն են լսել Զատկի կղզու արձանների մասին, բայց քչերը գիտեն, որ այս կղզում այլ գտածոներ էլ են հայտնաբերվել, որոնց նշանակությունն անհասկանալի է առ այսօր։ Մասնավորապես, հայտնաբերվել են 24 տախտակներ, որոնց վրա ինչ-որ նշաններ են փորագրված։ Այդ սիմվոլները ստացել են «ռոնգոռոնգո» անվանումը։ Համարվում է, որ դրանք հին պրոտո-գրերի տեսակ են, և մինչ օրս էլ չի հաջողվել կարդալ դրանք։
4. Գյոբեկլի Տեպե, Թուրքիա
Սովորաբար, գիտնականները պնդում են, որ կրոնը, տաճարների շինարարությունը և կրոնական ծիսակարգերը հանդիսանում են մարդկային բնակավայրերի առկայության կողմնակի պրոդուկտ, սակայն այս տեսությունը սասանվեց, երբ ժամանակակից Թուրքիայի Ուրֆա քաղաքի մոտակայքում հայտնաբերեցին Գյոբեկլի Տեպե տաճարը, որը կարող է լինել երբևիցե հայտնաբերված հնագույն կրոնական կազմակերպված ծիսատեղին։ Այս սրբավայրը կառուցվել է Ք.Ա. 9500 թվականներին, ինչն այն ամբողջ 5000 տարով ավելի հին է դարձնում, քան լեգենդար Սթոունհենջը։
5. Հռոմեական դոդեկաեդրներ
Այն շրջաններում, որոնք երբևիցե գտնվել են Հռոմեական կայսրության իշխանության ներքո՝ Ուելսից մինչև Միջերկրական ծով, պարբերաբար հայտնաբերում են ոչ մեծ տարօրինակ օբյեկտներ, որոնք ստացել են «դոդեկաեդրներ» անվանումը։ 4-12 սանտիմետրանոց այս բրոնզե կամ էլ քարե օբյեկտն ունի 12 հնգանկյուններ, որոնցից յուրաքանչյուրի վրա տարբեր տրամաչափի անցքեր կան, իսկ ամեն անկյան վրա կլորակներ են։ 27 վարկածներ են առաջ քաշվել, թե ինչի համար են եղել այս իրերը, բայց դրանցից ոչ մեկն ապացույց դեռ չի գտել։
6. Fulachtai Fia, Իռլանդիա
Իռլանիայի ողջ տարածքով մեկ՝ գետերում ու ճահիճներում, հայտնաբերվել են շուրջ 6000 առեղծվածային արտեֆակտներ, որոնց տվել են Fulachtai Fia անվանումը։ Նմանօրինակ գտածոներ հայտնաբերվել են նաև Բրիտանիայի տարածքում, որտեղ դրանց անվանում են «Այրված թմբեր»։ Դրանք իրենից ներկայացնում են գրունտի ու քարերի պայտաձև կույտեր, որոնց կենտրոնում ջրով լցված փոս է առկա։ Fulachtai Fia-ները սովորաբար առանձին-առանձին են հանդիպում, սակայն լինում են նաև 2-6 հատանոց խմբեր, իսկ դրանց շրջակայքում միշտ ջրի աղբյուր է լինում։ Դրանց նպատակը հանելուկ է առ այսօր։
7. Մեծ Զայացկիյի լաբիրինթոսը, Ռուսաստան
Մեծ Զայացկիյ կղզին մաս է կազմում Ռուսաստանի հյուսիսում գտնվող Սոլովեցկիյ արշիպելագի։ Այստեղ հերթական առեղծվածային գտածո է հայտնաբերվել։ 5000 տարի առաջ այս կղզու վրա ոչ միայն բնակավայրեր ու մշակութային օբյեկտներ էին կառուցում, այլև իռիգացիոն համակարգեր, սակայն կղզու վրա հայտնաբերված ամենաառեղծվածային օբյեկտները պարուրաձև լաբիրինթոսներն են, որոնցից ամենախոշորն ունի 24 մետրանոց տրամագիծ։ Լաբիրինթոսները կառուցված են մամռապատ քարերի կրկնակի շարքերից, իսկ դրանց նպատակն ու նշանակությունն անհայտ է մնում։
8. Վհուկների շշեր, Եվրոպա և ԱՄՆ
2014 թվականին՝ Նոթինգեմշիրի ճակատամարտի վայրում անցկացվող պեղումների ժամանակ, հնէաբաններն այս 15 սանտիմետրանոց տարօրինակ շշերից գտան, որն անվանեցին «Վհուկի շիշ»։ Նման շշերն օգտագործվում էին Եվրոպայում և ԱՄՆ-ում 17-18-րդ դարերում՝ սև կախարդության ծեսեր անելու համար։ Դրանք որպես կանոն լինում են ապակե կամ էլ կերամիկական, և առ այսօր հայտնաբերվել է 200 նմանօրինակ տարա, որոնց մեջ հաճախ կարելի էր գտնել ասեղների, մեխերի, եղունգների, մազերի և նույնիսկ մեզի մնացորդներ։ Համարվում է, որ դրանք օգտագործել են՝ վնասակար կախարդություններից ու չարամիտ վհուկներից պաշտպանվելու համար, սակայն այս վարկածը դեռ չի հաստատվել։
9. Ուբայդ սողունաձև արձանիկներ, Իրաք
Իրաքում են գտնվում բավականին հայտնի Ուբայդ արձանիկները, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիրքերում գտնվող սողունաձև մարդկանց քանդակներ։ Բոլոր արձանիկներն ունեն անոմալ երկարավուն գլուխներ ու մեծ նշաձև աչքեր։ Այս արձանիկների մեծամասնությունը հայտնաբերվել են մարդկանց գերեզմաններում, և չհաստատված վարկածներից մեկի համաձան՝ դրանք հուղարկավորության արարողության մաս են կազմել ու խորհրդանշել են անցավորի դասակարգային պատկանելիությունը։
10. Առնետների արքան
Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մի քանի խոշորագույն թանգարաններում պահպանվում են միջնադարյան առեղծվածային երևույթի՝ «առնետների արքայի» մումիֆիկացված տարբերակներ։ Ինչպես հասկանում եք, խոսքը մի առնետի մասին չէ, այլ երևույթի, որն առաջանում էր, երբ առնետները պոչերով միահյուսվում էին իրար՝ առաջացնելով բույնի պես մի բան, որտեղ կենտրոնում միահյուսված պոչերն են, իսկ գլուխներն ու իրանները դեպի դուրս են ուղղված։ Նման գտածոներից ամենախոշորում 32 առնետի մումիա կա, և այսօր էլ շարունակում են հայտնաբերել նման մումիֆիկացված գտածոներ, սակայն բնական պայմաններում դեռ երբեք չի արձանագրվել նման ֆենոմեն կենդանի առնետների կողմից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: