Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Սոս Սարգսյանն ապրող լեգենդ է, ով այսօր հայկական թատերական արվեստի ամենահեղինակավոր մարդն է: Մաղթենք նրան քաջ առողջություն և երկար տարիների կյանք:

Խաղացած դերերը թատրոնում.

 
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում
1949 – «Հետախույզները»՝ գեներալ-լեյտենանտ

1949 – «Փաթիկ»՝ սպա
1949 – «Քեռի Թոմի խրճիթը»՝ Ջորջ
1950 – «Կախարդական տակառը»՝ Հովիվ Բահիր
 
Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում
1955 – «Նամուս»՝ Ջավադ
1958 – «Վերջին մեխակները»՝ Արտաշես
1958 – «Չհանգչող աստղերը»՝ Վադիմ
1962 – «Վարդանանք»՝ կաթողիկոս
1964 – «Ռոմեո և Ջուլետ»՝ Տիբալտ
1966 – «Սալեմի վհուկները»՝ Ջոն Պրոկտոր
1966 – «Պեպո»՝ Զիմզիմով
1967 – «Աշխարհը շուռ է եկել»՝ Էդվարդ
1968 – «Դոն Քիշոտ»՝ Դոն Քիշոտ
1969 – «Օթելլո»՝ Յագո
1971 – «Խաղողագործը»՝ Գրիգոր Թորգոմյան
1975 – «Ծանր է Հիպոկրատի գլխարկը»՝ Արտաշես
1975 – «Նյուրբերգյան վերջաբանը»՝ Ռիբենտրոպ
1976 – «Դատավոր»՝ Դրաստամատ
1977 – «Կենդանի դիակ»՝ Կարենին
1977 – «Խաչմերուկ»՝ Վարդան Ադամյան
1981 – «Հացավան»՝ Մացակ Ավագյան
1982 – «Ջոն արքա»՝ Ջոն արքա

«Համազգային» թատրոնում

Իր կողմից արված բեմադրությունները
1992 – «Սանիտայի թաղապետը»
1993 – «Լիր» արքա
1994 – «Մի գավաթ բարություն»
2006 – «Ծննդյա տոները Կուպիելլոյի տանը»
2007 – «Խեղճ Պետրոս»
2009 – «Չեխովյան կատակներ»
Դերերը
1992 – «Սանիտայի թաղապետը»՝ Անտոնիո Բարականո
1993 – «Լիր արքա»՝ Լիր արքա

Խաղացած դերերը կինոյում.

1959 – «Նվագախմբի տղաները»՝ Արտյոմ
1960 - «Նվագախմբի տղաները»՝ Արտաշես
1961 - «Լուսաբացից առաջ»՝ Եգոր
1961 - «Ճանապարհ»՝ Դայան
1962 - «Տերն ու ծառան»՝ Մանաս
1963 – «Ճանապարհ»՝ կոլխոզի նախագահ
1964 - «Քահանայի ուխտը»՝ քահանա
1967 - «Եռանկյունի»՝ Մկրտիչ
1968 - «Ստեղ մարդ էր ապրում»՝ Մուրադ
1969 - «Գարուն ա, ձյուն ա արել»՝ Կոմիտաս
1969 - «Մենք ենք, մեր սարերը»՝ միլիցիայի լեյտենանտ
1970 - «Լենինն ու Ալին»՝ Ալի
1970 - «Հեղնար աղբյուր»՝ վարպետ Մկրտիչ
1971 - «Խաթաբալա»՝ Զամբախով
1972 - «Սոլյարիս»՝ Գիբարյան
1973 - «Քաոս»՝ Սմբատ Ալիմյան
1973 - «Ժայռը»՝ Հայրապետ
1973 - «Խաղողի վազը»՝ Վարդան
1974 - «Պինդ քարը»՝ Սեվոյան
1975 - «Իմ սիրտը լեռներում է»՝ Բեն Ալեքսանդր
1975 - «Էս կանաչ, կարմիր աշխարհը»
1975 - «Ձեռք կբերես մարտադաշտում»՝ Ապրեսյան
1976 - «Եվ ապա դու ետ կգաս»՝ Բաբայան
1976 - «Ծնունդ»՝ Մուրզա
1977 - «Նահապետ»՝ Նահապետ
1978 - «Հույսի աստղը»՝ Մովսես
1978 - «Հետաքննիչ հանձնաժղովը»՝ Մադոյան Սարգիս
1979 - «Կապույտ առյուծ»՝ ոսկերիչ
1979 - «Մահ ձիու վրա»՝ Գայի հայրը
1979 - «Ձորի Միրո»՝ Միրո
1979 - «Կյանքի լավագույն օրերը»
1980 - «Յոթ սարերի ետևում»՝ Հովսեփ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել