ՍԻՈՆԻ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ-ից
Մեր նշանախոսն է՝ ուժ և կեղծավորություն: Քաղաքականության մեջ միայն ուժը կարող է հաղթանակել, մանավանդ երբ սքողված է քաղաքական անձնավորությունների համար անհրաժեշտ հատկություններով: Բռնությունը պետք է լինի սկզբունք, և կեղծավորությունը՝ կանոն այն կառավարությունների համար, որոնք չեն ցանկանում նոր ուժի գործակալների ձեռքը հանձնել իշխանությունը: Այս չարիքը նպատակի, այսինքն բարու հաջողության միակ միջոցն է: Այս է պատճառը, որ կպարտադրի մեզ չվարանել ո՛չ ապականության, ո՛չ խաբեության և ո՛չ էլ դավաճանության առջև, ամեն անգամ որ կարելի է դրանք օգտագործել մեր նպատակի հաջողության համար: Քաղաքականության մեջ պետք է գիտենանք խլել նաև ուրիշի հարստությունը, եթե այս միջոցով պիտի հաջողենք այն մեր իշխանության ենթարկելը:
Անհրաժեշտ է նաև կիրարկել ահաբեկումը, որ կույր հնազանդության է մղում ժողովուրդներին: Արդար այլ անընկճելի խստություն՝ հզորանքի մեծագույն ազդակն է այս: Ահա՛ թե ինչու ո՛չ միայն մեր շահը, այլև մեր պարտականությունն է կիրարկել բռնության և կեղծավորության այս ծրագիրը, որպեսզի ապահովենք հաղթանակը: Շահի վրա հենած այսպիսի սկզբունքը կդառնա այնքան ազդու, որքան ազդու են դրանց գործածած միջոցները, այլև այս խստության, այս սկզբունքով պիտի հաղթանակենք և կառավարություններին պիտի ենթարկենք մեր գերագույն իշխանությանը. բավական է, որ իմանան, թե մենք անընկճելի ենք, որպեսզի ամեն անհնազանդություն վերջ գտնի:
Մենք նրանք ենք, որ ավելի հին ժամանակաշրջանի մեջ առաջինը լինելով՝ հրապարակ նետեցինք «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» բառերը, որոնք այնուհետև այնքան անգամներ կրկնեցին անգիտակից թութակները, որոնք, ամեն տեղ այս խայծից հրապուրվելով, գործածեցին միայն և միայն փչացնելու համար աշխարհի բարօրությունը, անհատական ճշմարիտ ազատությունը, որոնք բոլորովին ապահովված էին ամբոխի ենթարկված բռնության շնորհիվ: Խելացի կարծված մարդիկ չկարողացան զատորոշել այս բառերի ապակողմնորոշիչ նշանակությունը, չնշմարեցին, թե դրանք իրար հակասում են և տեսան, որ բնության մեջ հավասարություն չկա՛, և չի՛ էլ կարող ազատություն գոյություն ունենալ, և թե նույն ինքն այդ բնությունն է ստեղծել անհավասարությունը մտքի, նկարագրի և ուշիմության, որոնք այնքան հզորապես ենթարկվում են իր օրենքներին: Այս մարդիկ չհասկացան, որ ամբոխը կույր ուժ է, որ դրա կողմից այն կառավարելու կոչված բախտախնդիրները հավասարապես կույր են քաղաքականության մեջ, և որ գաղտնիքների իրազեկ մեկը եթե նույնիսկ ողորմելի մեկը եղած լինի, կարող է կառավարել, մինչդեռ անիրազեկ բազմությունը, եթե նույնիսկ տաղանդավոր մտքերից բաղկացած լինի, քաղաքականությունից բան չի հասկանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել