Կիրակի երեկոյան Թոնի Բրեքսթոնը ներկա գտնվեց «Աստղերի երեկո 2015» միջոցառմանը, որը տեղի ունեցավ Ատլանտայում։ Սա բարեգործական միջոցառում է՝ ուղղված անապահով ուսանողների կրթության ֆինանսավորմանը։ 47-ամյա աստղը, ով ամենից ավելի հայտնի է «Unbreak My Heart» երգով, միջոցառման բոլոր մասնակիցների ու հյուրերի ուշադրությունն իր վրա գրավեց։ Նա կրում էր թափանցիկ կտորից երկարափեշ զգեստ, որն ի ցույց էր դնում նրա բոլոր բարեմասնությունները։ Թեպետ հետևից զգեստը երկար քղանցք ուներ, դիմացից միայն նոսր ծոպերն էին ծածկում Թոնիի ոտքերը։ Զգեստի վերին հատվածը շղարշե կտորից էր, սակայն դրա վրայի շղարշե նախշերը ծածկում էին երգչուհու լանջերը։ Ինչ վերաբերում է աքսեսուարներին, այս հարցում Թոնին մինիմալիստական մոտեցում է դրսևորել՝ կրելով միայն ոսկյա ականջօղեր։ Թոնին այս միջոցառմանը ներկայացել էր իր երկու որդիների՝ Դենիմի և Դիզելի հետ, ովքեր դասական ոճով էին հագնված։ Անցյալ տարվա հուլիսին Թոնին ամուսնալուծվեց երաժիշտ Քերի Լյուիսից 12 տարվա համատեղ կյանքից հետո, և երեխաներն այժմ իր հետ են ապրում։  

Daring to bare: Toni Braxton revealed that she has no problem showing off what she’s got at the United Negro College Fund event on Sunday night

All angles: The Unbreak My Heart hitmaker was among the celebrities who turned up to show their support at the 2015 Evening of Stars event held in Atlanta, Georgia

Strutting it: Toni, 47, stole the show in an eye-catching gown which put a lot of flesh on display

Her boys: Toni attended the event with sons Denim and Diezel, who both looked dapper as they posed with their mother in their suits

Թոնի Բրեքստոնը որդիների հետ

Natural beauty: The singer sported glamorous make-up while she wore her pixie crop in light waves   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել