Բաղադրությունը

1 մեծ մանր կտրտած սոխ
1 կգ աղացած միս
100 մլ գարեջուր
2 ճաշի գդալ պաքսիմատ կամ մանրացված հաց
2 ճաշի գդալ մանր կտրտած մաղադանոս և ուրց
1 պտղունց աղ
Սև պղպեղ



Պատրաստման եղանակը

Տաքացնել ձեթը թույլ կրակի վրա, ավելացնել սոխը, խառնել մինչև փափկի և ստանա թեթև շագանակագույն երանգ:
Թողնել մի կողմ՝ սառչի: Աղացած մսին ավելացնել սոխ, գարեջուր, մանրացված հաց, համեմունքներ և խառնել պատառաքաղով:
Կափարիչով ծածկել և տեղադրել մոտ մեկ ժամ սառնարանում:
Եփելու ժամանակ կամ ջեռոցում, կամ խորովածի կրակի վրա դնելուց հետո առաջին երեք րոպեն չշրջել, ձեռք չտալ, որ չքանդվի:
Եթե ցանկանում եք, կարող եք վերջում ավելացնել մի կտոր հալվող պանիր: Թողնել՝ մի քիչ սառչի.
Դնել վրան կլոր կտրտած լոլիկ, սոխ՝ կտրտած օղակաձև և քսել սոուս:
Ձևավորել ըստ ցանկության:

Սոուս

2 ճաշի գդալ կետչուպ
2 ճաշի գդալ Hoisin սոուս (չինական սոոս)
1 ճաշի գդալ մանանեխ
1 ճաշի գդալ մեղր

Հացի համար

3 ճ.գդ կաթ
240 գ. ջուր
35 գ. կարագ սենյակային ջերմաստիճանում
2 ½ ճ.գ շաքարավազ
2 ձու
420 գ. ալյուր
7 գրամ չոր խմորիչ (1 փաթեթ)
1 ½ թեյի գդալ աղ

Թխելու համար
1 ձու, ջուր, (քնջութի սերմեր, խաշխաշի սերմեր, եթե ցանկանում եք)

1. Մի կաթսայի մեջ տաքացնել կաթը, ջուրը, կարագը և շաքարավազն այնքան, մինչև հալվեն կարագն ու շաքարավազը, չեփել: Եթե հանկարծ շատ տաքանա, դնել մի կողմ՝ սառչի:
2. Ալյուրից վերցնել 100 գրամ, իսկ մնացածը լցնել միքսերի ամանի մեջ՝ ավելացնելով խմորիչը, աղը և խառնել, ավելացնել ձուն՝ թույլ հարած (պատառաքաղով) և պատրաստել գոլ խառնուրդը:
Հարել, մինչև այն դառնա փափուկ, ճկուն խմոր՝ կամաց–կամաց ավելացնելով մնացած 100 գրամ ալյուրը: Խմորը պետք է այնպես լինի, որ չկպչի ձեռքերին:
Անհրաժեշտության դեպքում մի քիչ ալյուր կարեի է ավելացնել (կախված է ալյուրի որակից). Խառնել մոտ 10 րոպե։
3.Խմորը մեծ գունդ անել, դնել ալյուրոտված մի ամանի մեջ, ծածկել կամ մեմբրանով, կամ սրբիչով ու դնել մի տաք տեղ՝ 1-2 ժամ, մինչև խմորը եռապատկվի:
4.Երբ խմորն ուռչի, թույլ սեղմել մատներով և 8-12 գնդիկներ պատրաստել (չափը՝ ըստ ցանկության)։ Տեղադրել դրանք երկու թավայի վրա, ծածկել, դնել մի տաք տեղ 30-60 րոպե՝ ուռչի:
5. Նախօրոք միացնել ջեռոցը 180⁰C:
6. Խառնել մի ամանի մեջ ձուն մի քիչ ջրով, և մի խոզանակով (ցանկալի սիլիկոնե) քսել յուրաքանչյուր հացի երեսին:
7. Թխել 10-13 րոպե:
Կարող եք դնել տնական բուրգերի մեջ ինչ ցանկանում եք (կտրտած պանիր, թթու վարունգ, լոլիկ, սոխ, գազար, կետչուպ, մանանեխ և այլն)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել