Ինչպես և ակնկալվում էր, Պապի երեկվա հայտարարությունը բառիս բուն իմաստով գազազեցրել է թուրքերին, և Էրդողանն անգամ թվիթերյան գրառում է կատարել, որտեղ մեդադրել է կաթողիկ եկեղեցուն թշնամանք ու ատելություն սերմանելու մեջ։
Ինչ խոսք, Թուրքիան վստահաբար այն երկիրը չէ, որ կարող է ինչ-որ մեկին թշնամանք ու ատելություն քարոզելու մեջ մեղադրել։ Ի վերջո, նույնիսկ եթե մի պահ մոռանանք Ցեղասպանության գործոնի մասին, Թուրքիան մի երկիր է, որտեղ մինչ օրս էլ որպես վիրավորանք են ընկալում, եթե այս կամ այն գործչին «մեղադրում են» հայ լինելու կամ էլ հայկական արմատներ ունենալու մեջ։
Մյուս կողմից, հասկանալի են նաև Թուրքիայի անհանգիստ շարժումները, քանի որ գնալով մեծանում է այն անջրպետը, որը կա Թուրքիայի համար այդքան բաղձալի Եվրոպայի հետ։ Բացի դրանից, նրանք բախվում են սասանվող հեղինակության խնդրի հետ իրենց ազգաբնակչության շրջանակներում, որի զգալի մասն առանց այն էլ հիացած չէ էրդողանական քաղաքական թիմով։
Սակայն ես հակված եմ մտածելու, որ թուրքական քաղաքական վերնախավն այս առճակատումը շուտով կսկսի օգտագործել հօգուտ իրենց շահերի ու կստեղծի աշխարհընկալման նոր մոդել, որտեղ Եվրոպայի ու քրիստոնեական աշխարհի հետ առճակատումը կդառնա սեփական բնակչությանը կատալիզացնելու ու իրենց վայրենի արմատներին վերադարձնելու գործիք։ Թուրքիայի պարագայում սա պարզապես օրվա հրամայական է՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքի տեկտոնական շարժերն ու Թուրքիայի պատմական ախոյան Պարսկաստանի հզորացումը։ Այս փոփոխություններին Թուրքիան կարող է հակադրել այն, ինչ թուրքերի մոտ ամենալավն է ստացվում՝ մարդատյաց թուրքական հորդաներ, որոնք, չարությամբ ու ատելությամբ լծված, յաթաղան են թափահարում աշխարհի դիմաց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=466015823563331&id=100004647524817&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել