Ինչ հետաքրքիր ա, ընդամենը մի հոգի կարողացավ բոլորիս ուշադրությունը շեղել առօրյա կյանքից, և դա կատարվեց իր համերգից առաջ ու դեռ երկար կտևի:
Ինձ թվում ա՝ մեր երիտասարդությունը հասկացավ, թե ինչն է իրական ադրենալինը, երբ իրական համաշխարհային աստղը, երբ մարդ, ով միլիոնավոր դոլարներ է աշխատում մի համերգով, ուղղակի թքած ունեցավ ամեն ինչի վրա և ցույց տվեց աշխարհին, որ նա իրոք դուրս է ցանկացած ձևականություններից:
Մի բան կարող եմ վստահ ասել.
Դա մեր ազգից է: Մենք տաք ժողովուրդ ենք, հյուրընկալ, և մեր հյուրընկալությունն իրոք ստիպեց նրան ճիշտ պատասխան տալ մեզ:
Ես վստահ եմ, որ նա ոչ մի այլ պետությունում նման քայլի չէր գնա:
Վստահ եմ նաև, որ եթե համերգը լիներ ոչ թե 24:00, այլ 14:00, Երևանում մարդ չէր մնա տներում, դա այն դեպքում, երբ համերգի մասին հայտարարվել էր համերգից մի ժամ առաջ:
Ուղղակի ափսոս, որ մեր աստղերի ելույթի համար մի շաբաթից էլ ավել գովազդում են, իսկ արդյունքում հավաքվում է այնքան մարդ, որքան մեկ ժամում հավաքվեց Կարապի լճում:
Խնդրում եմ, շարունակեք ապրել այս տրամադրությամբ:
Երիտասարդությանը պետք է միայն ժպիտ, որ ժպտան նաև մեր մեծերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/henzo.manucharyan/posts/949911288393662?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել