Ներիր ինձ, սիրելիս, ներիր, որ դարեր շարունակ բաց չեմ թողնում ստվերդ, ներիր, որ իրանել եմ այն, ու փորձում եմ բռնվել դրա փեշերից, ես այն էլ սիրում եմ, գիտե՞ս, մի՞թե կարծում ես երջանիկ եմ ես, մի՞թե փորձում ես ապրել առանց անունս վանկարկելու, մի՞թե կարող ես ժպտալ, ինչպես ես առանց քեզ այդպես էլ մոռացել եմ, ներիր սիրելիս, որ կորել եմ հեռուներումդ, ներիր, թանկագինս, որ աղոտվել է շուրջս, որ մթագնել են երազներս...Ես քեզ հետ եմ...Գիտե՞ս, կարծում եմ կյանքն արդար է, այն ինձ քեզ է շնորհել, ու հիմա թեկուզ և ստվերդ, բայց ես այն ունեմ, ներիր, որ քեզ բաց չեմ թողել դեռ, ներիր, որ անունդ չեմ կարողանում դեռ սովոր դարձնել շուրթերիս, ականջներիս, աչքերիս այնքան, որ հանդիպելիս դրան չքանդվեմ իմ հպարտությամբ կառուցած դղյակում, ներիր սիրելիս... Դեռ կհանդիպենք ... այնտեղ՝ հեռվում, ես քեզ էլի կսպասեմ, ինչպես այստեղ, երբ վերադարձդ անտանելի անհնարին է, երբ աշխարհում ոչինչ անհնարին չէ՝ բացի, թերևս, քո ներկայից, բացի իմ ու քո՝ այնպես էլ չկառուցած ապագայից, բացի քո սպասված ու դառնացած բացակայից, սիրելիս...Ես քեզ հետ եմ, ու ինչքան պիտի դեռ սիրտս փշրվի երբ անցորդների մեջ քեզ եմ փնտրում, ու չեմ գտնում, դու չկաս, դու եզակի ես, դու իմը չես, դու այլ ես, անտանելի, անհնարին, սիրելի, թանկագին, ողբագին օտար....Արցունքներս ծերացել են՝ սրտիս փոթորիները կանգնեցնելով... Ես այլ եմ, թանկագինս, առանց քեզ եմ, արդեն վաղուց ես չեմ... Մեր սերը գլորում եմ անծայրածիր եթերայնությանը, ճախրենք սիրելիս, թեպետ զգոնությունս վախճանում է միալար անիրականը, գուցե այլևս այն չէ մթագնած վերադարձը քո:

ԴՈՒ ԵՐՋԱՆԻԿ ԵՍ, ԵՍ ՀԱՆԳԻՍՏ ԵՄ...

Առնելա Այվազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել