«Մինչ դու գնում ես և ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում, ես ավերակների վրա ո՞ւմ թագավորեմ». հայ աստղերի մեծամասնությունը Քիմի գնալուց սենց պիտի արտահայտվի:
Քարդաշյանների ու Քանյե Վեսթի այցը Հայաստան, առանց չափազանցնելու, բերեց նոր իրականություն, նոր պատկերացումներ «աստղ» հասկացության, երկրպագելու կուլտուրայի վերաբերյալ: Մարդիկ, լինելով ամենքն իրենց ոլորտում մեգաաստղ, սեփական օրինակով ցույց են տալիս, թե ինչպիսին պետք է լինի աստղը, ոնց պիտի դրսևորի իրեն, ինչքան զուսպ ու համեստ պիտի լինի, ինչքան ու ոնց պիտի մոտ թողնի երկրպագուներին, ինչքան հարգանք պիտի ունենա մարդկանց նկատմամբ, առանց ում ինքը պարզապես աստղ չէր լինի: Բնականաբար, իրենք շատ բաներով առանձնանում են հասարակությունից, դրա համար էլ աստղ են, բայց դա բնավ չի ենթադրում, որ այդ ձևականացված սուբօրդինացիան պիտի գործի, որ եթե հեռու են, ուրեմն աստղ են... Հայաստանում գործում է այդ մեխանիզմը, «հայտնիները» հասարակությանը մոտ չեն թողնում իրենց ոչ թե որ էնքան գոռոզ ու հղփացած են, այլ որովհետև մոտ թողնելու դեպքում պայթում է այն փուչիկը, որ իրենք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում իրականում: Քավ լիցի, չեմ ասում, թե Հայաստանում չկան «աստղ» կոչվելու իրավունք ունեցող մարդիկ, ու բնավ չեմ նսեմացնում նրանց իրական «արժեքը», բայց գտնում եմ, որ ներկայանալու պատշաճ կուլտուրան դեռ ձևավորված չի... Սերիալային նորաթուխ դերասանը 2 սերիա նկարահանվելուց հետո սկսում է իրեն համարել աստղ, եռալեզու ֆան փեյջեր է բացում ֆեյսբուքում, որոնք որպես կանոն հենց ինքն էլ վարում է, ոչ թե իրական ֆաները, ու գնա՜ց էդ անիմաստ պրոցեսը, ուռճացված տեղեկություններ, սև փիառ, բամբասանքներ... Տեսեք ու սովորեք սկզբից մինչև վերջին քայլը... Հայաստան ժամանելու լուրից մինչև գնալու պահը:
Հ.Գ. Էն խեղճ Քիմը նույնիսկ Հայաստանում բաց շոր չի հագնում, չգիտեմ՝ դա ում խորհրդով է, բայց հալալ ա խորհրդատուին։ Մի խոսքով` իրենց սիրել են տալիս պրակտիկ ձևով, ոչ թե գաղտնիության ու անհասկանալիության շղարշի ներքո:
Քարդաշյաններն ու մեր գյոզալ փեսեն հաստատ Հայաստանում մի 80 տոկոսով ավելի սիրված են, քան մի շաբաթ առաջ էին...