Դեկտեմբերին Ամերիկացիները 586.1 միլիարդ դոլլար են ծախսելու Սբ. Ծննդյանտոների նվերների ու զարդարանքների վրա, որից 96 միլիարդը ծախսվելու էինտերնետում: Այս 96 միլիարդ դոլլարից որքա՞նը կարող ենք բերել Հայաստան:
Այն ճանապարհը, որ ես կշարադրեմ այստեղ 100 տոկոսանոց երաշխիք չէ, դրահամար վերնագրում գրեցի "կարելի է," սակայն կարող է և 1 ամսվա ընէացքումեռապատկել, կամ նույնիսկ քառապատկել մեր պետական բյուջեն քանի որանցած ճանապարհ է՝ փորձված ու հաջողված: Խոսքս ինտերնետային մանրածախառևտրի մասին է, հատկապես Սբ. Ծննդյան տոների շեմին: Տնտեսության այսճյուղը կարող է ճեղքել ամեն մի շրջապակում և չի պահանջում նախնական մեծկապիտալ. Պարզապես անհրածեշտ է մի քիչ խելամտություն և մի փոքրկապիտալ: Կարող էք նաև ընկերներով սկսել:
Ըստ Ամերկյան Ազգային Մանրածախ-Առևտրականների Ֆեդերացիայի (National Retail Federation) Նոյեմբեր-Դեկտեմբեր ամիսներին Ամերիկացիները 586.1միլիարդ դոլլար են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու զարդարանքներիվրա, որից 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում: Ես չկարողացա գտնել թէինչքան են Եվրոպացիները ծախսելու Ծննդյան տոների նվերների ուզարդարանքների վրա այս տարի, բայց քանի որ նրանց շուկան Ամերիկյանից միքիչ ավելի մեծ է եկեք ենթադրենք, որ մի այդքան էլ Եվրոպացիները կծախսեն:Միայն ԱՄՆ-ում, 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում. Իսկ սա նշանակում է,որ այլևս կարևոր չէ թէ ապրանքը որտեղից է գալիս. Սահմաններն այստեղքանդվում են: Ըստ Shop.org-ի ինտերնետում կատարված տօնական առևտուրնայս տարի միայն ԱՄՆ-ում աճելու է 12 տոկոսով: Այս թվերը տարետարի աճել ենև տենդենցը շարունակվում է:
Ի՞նչ է պահանջվում, որ այդ 96 միլիարդից գոնե 1 միլիարդը գա Հայաստան:Պատկերացնում էք քանի մարդ աշխատանք կունենար եթե մենք հավելյան 1միլիարդ դոլլարի ապրանք արտադրեինք ու փոստով առաքեինք ԱՄՆ մեկ ամսվաընացքում. Սա նոր հնարավորությունների հրաշալի մարտահրավեր է քեզ հայերիտասարդ, հայ ձեռնարկատեր. Այստեղ պայմանները հավասար են,մրցակցությունն արդար, իսկ մեր երկիրն իր էժան աշխատուժի առկայությամբունի ակնհայտ առավելություն:
Ի՞նչ է անհրաժեշտ սկսելու համար
1. Վեբ Կայք ---- Ընդհամենը մի քանի հարյուր դոլլարով Դուք կարող եք ունենալ,պարզ ու սկսնակ Վեբ Կայք, ավելի բարդ ու առաջացած կայքերի համար Դուքհավանաբար պետք է ծախսեք 1-3 հազար դոլլար: Ձեր Վեբ Կայքն անպայմանպետք է ունենա ինտերնետային առևտրի հնարավորություն (e-commerce solution): Սա բարդ բան չէ եթե գիտեք ինչ էք անում: Ձեր վեբմաստերը այս հարցըկլուծի Ձեր համար: Շատ լավ կլինի եթե Ձեր կայքը մոբիլ-ով առուտուր անելուհնարավորություն ունենա (mobile-enabled): Սա ավելի շուտ մարկետինքի հարց էև այս հոդվածի շրջանակից դուրս, սակայն mobile-enabled կայքն այսօր այնքան կարևոր է, որ գոնե նշենք այստեղ այդ մասին:
2. Ապրանք - Ձեզ պետք է ապրանք, որ վաճառեք Ձեր կայքի միջոցով ու առաքեքփոստով: Հաշվի առնելով, որ մեր երկրում մեծ քանակությամբ մարդիկաշխատանք են փնտրում, Դուք պետք է որ գտնվեք մրցունակ վիճակում արագ ուէֆֆեկտիվ արտադրություն կազմակեպելու համար: Հատկապես եթե ձեռքիաշխատանք էք կազմակերպում և այն հիմնում շրջաններում: Լավ գործ արածկլինեք, մարդկանց իրենց հողին կապելով:
Ի՞նչ արտադրել ու վաճառել
Ընտրեք, կամ արտադրեք ապրանք, որ այս տոնական շրջանին ավելիպահանջված են: Հաշվի առեք, որ դուք այդ ապրանքը առաքելու էք փոստով.Հետևվաբար, ընտրեք այնպիսի լուծումներ, որ Ձեր ապրանքի առաքման ծախսիհետ միասին կունենա ավելի մրցունակ գին, քան ԱՄՆ-ում կամ Եվրոպայումվաճառվող նույնատիպ ապրանքը: Ուսումնասիրեք Ամերիկայն և Եվրոպականապրելակերպն ու սովորույթները: Տեսեք ինչ են առնում, ինչ են նվիում, ինչպես ենզարդարում իրենց տներն այս տոնական սեզոօնին: Օրինակ կարող էք սկսել,ինետերնետում փնտրելով, "Best Christmas Gift Ideas" կամ "Top Selling Christmas Gifts."
Ուրիշ որտեղ կարելի է վաճառել մեր ապրանքը:
Եթե չունեք Վեբ Կայք, բայց ունեք ապրանք Դուք կարող էք նաև ձեր ապրանքըվաճառել արդեն լավ-հաստատված մեծ առևտրական վեբ կայքերում: ՕրինակAmazon.com-ն ունր "Վաճառիր Amazon-ում" կարելիությունը (Sell on Amazon).Սա շատ լավ հնարավորություն է հենց հիմա Ձեր ապրանքն այնտեղ վաճառելուհամար: Հաջորդ լավ հնարավորությունն է eBay-ը. eBay-ում Ձեր ապրանքըվաճառվում է աճուրդի միջոցով: Հազարներով անհատ մարդիկ մեկ միլլիոնդոլլարից ավելի եկամուտ են ապահովել eBay-ի միջոցով:
Ամփոփում
Այս հոդվածի վերնագիրն է “Թէ Ինչպես Կարելի Է Կրկնապատկել Հայոց ԲյուջենԴեկտեմբերին:” Խոսքն անշուշտ չի վերաբերում այս Դեկտեմբերին, թեև մեր ազգիգործարարական ջիղն ու միտքն արագ աշխատեցնելու դեպքւմ մեծհաջողություններ կարելի է արձանագրել այս տարի, ինտերնետային առևտրիասպարեզում: Հիմա կասեք, ինչպե՞ս կարելիէ մի քանի կամ մի քանի տասնեակայսպիսի բիզնեսներր միջոցով կրկնապատկել մեր պետության բյուջեն մեկ ամսվաընթացքում: Լավ... թող չլինի մի քանի տասնյակ, այլ մի քանի տասնյակ հազարերիտասարդական փոքր բիզնեսր ձեռնարկներ, քանզի փոքր բիզնեսիհաջողությունը տնտեսության ողնաշարի առողջությունն է: Բայց ահա մի քանիթվեր թէ միայն ԱՄՆ-ում անհատ խանութներ ինչ առևտուր են գրանցել միայնինտերնետում, միայն իրենց վեբ կայքի միջոցով: Ի միջայլոց սրանց ապրանքներիառյուծի բաժինը չի արտադրվում ԱՄՆ-ում:Amazon.com-ը 2011 թվականի 4-րդ եռամսյակում (տօնական առևտրի եռունշրջանը) ունեցել է 17.43 միլլիարդ դոլլարի եկամուտ. Սա 35 տոկոս աճ էր նույնժամանակահատվածի 2010 թվականի արդյունքի վրա:eBay-ը 2011 թվականի 4-րդ եռամսյակում ունեցել է 3.38 միլիարդ դոլլարիեկամուտ, որից 2 միլիարդ դոլլարը մաքուր շահույթ: Macys.com այս տարի ակնկալում է 2 միլիարդ դոլլարի եկամուտ իրինտերնետային առևտրից:Այս ցուցակը կարող է շատ երկարել, բայց արդեն պարզ է, որ եթե մենք սկսենք ևշուտով Հայաստանում ունենանք մի քանի այսպիսի ինտերնետային մանրածախձեռնարկություններ (online retailers) ապա շատ արագ միայն այս մրցունակսեկտորի միջոցով կարող ենք կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել մերպետական ազգային հարստությունը, բազում աշխատատեղեր ստեղծել մերերկրում և ծաղկուն ապագա մեր հայրենակիցների համար: Իսկ թէ ինչպես սկսածփոքր կամ միջին ինտերնետային առևտրով զբաղվող վեբ կայքերը հասցնել eBay-իկամ Amazon.com-ի մեծությանը, դա արդեն մարքետինգի հարց է և մի նորհոդվածի նյութ: Իսկ կարևորը սկսելն է ու այս սեկտորը զարգացնել Հայաստանում:
Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.com