Բաղադրությունը` 10-11 բուլկիի համար
100 մլ տաք կաթ
100 մլ տաք մածուն
1 հատ ձու
3 ճաշի գդալ շաքարավազ
1 տուփ վանիլային շաքարավազ
0,5 թեյի գդալ աղ
35 գրամ կարագ
1 թեյի գդալ չոր խմորիչ
1 ճաշի գդալ բուսական յուղ
2,5-3 բաժակ այլուր
0,5 բաժակ չամիչ
Ըստ ճաշակի՝
Աղացած դարչին, հիլ, մշկընկույզ
Պատրաստման եղանակը
1. Տաք կաթի մեջ բացել խմորիչը և թողնել՝ հասունանա:
2. Չամիչի վրա լցնել տաք ջուր և թողնել 5 րոպե, այնուհետև չամիչը չորացնել անձեռոցիկով, խառնել մի պտղունց ալյուրով:
3. Հալացնել կարագը, լցնել ամանի մեջ, ավելացնել շաքարավազը, աղը, վանիլային շաքարավազը, բուսական յուղը և ձուն և լավ խառնել:
4. Խմորիչով կաթին ավելացնել մածունը և մի քիչ մաղած այլուր խառնել, լցնել վրան կարագը, ձուն, շաքարավազը, ավելացնել համեմունքները և մաս-մաս մաղած այլուրը, վերջում խմորին ավելացնել չամիչը, հունցել փափուկ խմոր, գնդել, վրան բուսական յուղ քսել, դնել ամանի մեջ, երեսը փակել և թողնել՝ հասունանա մոտ 1 ժամ:
5. Տապակի վրա գցել մագաղաթյա թուղթ: Խմորը հանել սառնարանից, բաժանել 10-11 կտորների, տալ ցանկացած բուլկիի ձև:
6. Բուլկիները դնել տապակի մեջ, երեսը սրբիչով ծածկել և թողնել մոտ 15 րոպե:
7. Ջեռոցը տաքացնել 180-200 աստիճանով:
8. Բուլկու երեսին ձու քսել, կարող եք վրան շաքարավազ կամ կակաչի սերմեր շաղ տալ:
9. Թխել մինչև ոսկեգունելը:
10. Բուլկիները ստացվում են հրաշալի, փափուկ և մնում են փափուկ անգամ հաջորդ օրը: