Այս գրառմանը աշխատել եմ հավաքել Իսրայելում գտնվող բոլոր հայկական եկեղեցիները, որոնք մոտ 2 միլիարդ քրիստոնեաների հավատի հետ կապված աստվածաշնչյան կենդանի վկայություններ են, բայց Երուսաղեմի հայոց պատրիարքարանին պատկանող քրիստոնեական արժեքները, ինչպես նաեւ տարածքները գնալով պակասում են:
Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան Տաճարում, որը կառուցված է այն վայրում ուր ծնվել է Քրիստոսը, հույների ու լատինների հետ միասին իր ներկայությունն ունի նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Բացի ընդհանուր սրբատեղիերը, միայն հայերին է պատկանում եկեղեցու հյուսիսայի թևը, եւ պատարագամատույց երկու սեղան: Հիսուսի Ծննդյան վայրում գտնվում է Պատարագի մի սեղան, որը պատկանում է հայերին ու հույներին. որտեղ նրանք ամեն օր հաջորդաբար Պատարագ են մատուցում:
Ճիշտ է հայ եւ հույն հոգեւորականների միջեւ երբեմն բախումներ են տեղի ունենում, որը երբեմն ավարտվում է ոստիկանության միջամտությամբ:
Բեթղեհեմից 8 կմ հեռավորության վրա է գտնվում Երուսաղեմը, հայերը այստեղ մեծ մասմաբ գտնվում են Հին քաղաքում: Հին Երուսաղեմը 4 մասի է բաժանված` իսլամական, քրիստոնեա-լատինական, հրեական եւ հայկական թաղեր: Հայկական Թաղը Հին քաղաքի մոտ մեկ վեցերորդ մասն է զբաղեցնում եւ 150.000 քառ. մետր տարածք: Հայկական թաղում օտարականի ապրելու համար բնակարանի վարձը միջ. 700-800 դոլար է, քաղաքացիություն եւ ապրելու իրավունք ձեռք բերելը հայերի եւ ոչ հրեաների համար դժվար է, բայց վիզաի ժամկետը հեշտությամբ երկարացնում են:
Թաղամասը 1948թ. ուներ 16 հազար հայ բնակչություն, բայց 1967 թ. վեցօրյա պատերազմից հետո մնում են մեկ հազարից ավելի հայեր, ըստ 2013թ. տվյալների Երուսաղեմում բնակվում էր 5600 հայ, որից 3650 Հայկական թաղամասում:
Հայկական Թաղը գտնվում է Երուսաղեմի հարավարևմտյան հատվածում, գտնվում է ամենաապահով աշխարհագրական դիրքում` որի կենտրոնում է գտնվում Սուրբ Հակոբ վանքը: Թաղամասը գտնվում է Տիրոջ լեռան վրա` Սիոն լեռ, որը հրեաների սրբավայրերից է: Այդ պատճառով օրթոդոքսալ հրեաները երբեմն սադրանքներ են անում: Հայկական թաղամասի տեղում է գտնվել Հերովդէս Մեծ թագավորի պալատները:
Հայերը այստեղ բնակվում են եւ որոշակի իրավունքներ ունեն Քրիստոսի ժամանակաշրջանից, երբ Սիոնը, Հռոմեական կայսրության բանակի մեջ գտնվող, հայկական լեգիոնի բնակատեղի էր: Իսրայելի կառավարությունը հատուկ դժվարություններ է ստեղծում ոչ հրեաների այդ թվում հայերի համար, չնայած հայերի մեծ մասը ունեն Իսրայելի քաղաքացիություն, դժվարությունների պատճառով հայերի մի մասը երբեմն ձեռք են բերում Հորդանանի եւ Պաղեստինի քաղաքացիություն: Պատրիարքարանի իրավունքները այդ երեք երկրների կողմից են հաստատվում: Պատրիարքարանի կողմից 1970 թ. Երուսաղեմի քաղաքապետարանին 99 տարով վարձակալության տրված հայկական թաղամասի տարածքում գտնվող ավտոկայանում, ըստ որոշ տեղեկությունների երբեմն թույլ չեն տալիս հայերին մեքենաներ կանգնեցնել:
Հայկական թաղամասում կան ազգային դպրոցներ, բազմաթիվ խանութներ: Հայկական թաղամասում է գտնվում նաեւ Սուրբ Թորոս հայկական եկեղեցին, որտեղ պահվում են ավելի քան 4.000 ձեռագիր մատյաններ: Բացի դա թաղամասը հայտնի Գալուստ Գյուլբենկյանի գրադարանով:
Իսրայելում հայերի թիվը ըստ տարբեր գնահատականների մոտ 10-15 հազար է, ըստ որոշ տեղեկությունների 7 հազար: Իսրայելում 2014 թ. դեկտեմբերի 30 տվյալներով բնակվում էր 8մլն. 265 հազար մարդ, որից 74.9 տոկոսը կամ 6 մլն. 218 հազարը հրեաներ, 20,7 տոկոսը արաբներ, 4,4 տոկոսը կամ 359 հազար ուրիշ ազգեր
Ըստ 7 -րդ դարից հասած վկայությունների, այդ ժամանակ Երուսաղեմի հայոց պատրիարքարանին են պատկանել 72 վանք ու եկեղեցի:
Մեր օրերում Երուսաղեմի հայոց պատրիարքարանի սեփականություն են ճանաչվել եւ հայկական համայնքին պատկանում են հետեւյալ եկեղեցիները ու վանքերը.
Ս. Հակոբյանց վանք (Սբ. Jacobs) , Սրբոց Հակոբյանց վանքը իր կալվածքներով Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին է
Սուրբ Էջմիածին եկեղեցի,
Սուրբ Սարգիս եւ Սուրբ Ստեփանոս եկեղեցիներ, չհաշված գրեթե երեք տասնյակ մատուռներ,
Սուրբ Թորոս վանքը, որը կառուցվել է Կիլիկիայի թագավոր Հեթում I-ը, ի հիշատակ իր հանգուցյալ որդու Թորոսի, Երուսաղեմում են:
Սրբոց Հրեշտակապետաց վանք որը կառուցվել է ըստ ավանդույթի, Աննաի քահանայապետի տան տեղում, երբ Տերը Գեթսեմանի պարտեզում ձերբակալությունից առաջ բերվել է հարցաքննության եւ, ապա տեղափոխվել Կայիափա, այս վանքի մոտ է կառուցվել
Սուրբ Փրկիչ վանքը` Կայիափաի քահանայապետի տան տեղում,
Սուրբ Գրիգոր Լուսաորիչ եկեղեցին` Նոր քաղաքում է,
Սուրբ Հարություն, կամ Համբարձման, կամ
Տիրոջ Գերեզմանի Վանքը, Բեթղեհեմում:
Ս. Հարության տաճարի մեծ գմբեթի տակ է գտնվում Քրիստոսի գերեզմանը: Տաճարը բաժանված է վեց եկեղեցիների. Ուղղափառ, Կաթոլիկ, Հայ, Ղպտի, Սիրիական եւ Եթովպիայի. Տաճարում 10-12 մետր խորությամբ խորանը, ինչպես նաեւ Գողգոթայի բարձունքը, Համբարձման սրբատեղիին կից հողերիև շենքերի մի մասը նույնպես Երուսաղեմի հայոց պատրիարքության սեփականությունն է:
* «Երկրորդ Գողգոթա» եկեղեցին, (տաճարի վերին խորան);
* Յուղաբեր կանանց խորան;
* Աստվածածնի ուշաթափման վայր (որտեղ Սուրբ Մարիամը ուշաթափվել է);
* Սուրբ Հովսեփ Արիմաթացու (Աստվածահայր) եկեղեցի;
*Հանդերձի Բաժանման խորան (որտեղ զինվորականների կողմից բաժանվել են Քրիստոսի հանդերձները);
*Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ` Տաճարի ներքին հատված;
* Սուրբ Վարդան եկեղեցի, գտնվում է Սուրբ Գրիգոր եկեղեցու հետեւի կողմում. (70-ական թ., երբ վերականգնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, գահի ետեւում հայտնաբերվել է դատարկ տարածություն. պեղումներից հետո հայտնաբերվել է մեծ տարածք եւ IV դարի լատինական գրություններով եւ նավի պատկերով քար: Այստեղ էլ կառուցվել է Սուրբ Վարդան նոր եկեղեցի, որը դուրս է ստատուս քվոից):
* Հովհաննես Ավետարանչու եկեղեցին ` (Սուրբ Հովհաննես ավետարանիչ), գտնվում է Սուրբ գերեզմանի գավիթում:
*Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին, Գեթսեմանի պարտեզ, Սուրբ Աստվածածնի գերեզման, գտնվում է Ձիթենյաց լեռան ստորոտին: Հայերը այստեղ ունեն չորս աթոռ: Մեկը նշանակվել է Հովսեփ Արիմաթացի (Աստվածահայր), գերեզմանի վրա, եւ Սուրբ մատուռի առջեւ աթոռը` Կիլիկյան Հեթում թագավորն է կառուցել: Սուրբ Մարիամ Աստվածամայր հայկական եկեղեցին ընդհանուր է հույների հետ:
Ծննդյան Տաճարում. Հայերը ունեն երկու գահեր (աթոռ) Ծննդյան Տաճար
* Ծննդյան Այր Եկեղեցին (ծննդավայրն Տիրոջ), ընդհանուր է հույների հետ (առաջին նկար)
* Ս. Յակոբ Եկեղեցին (Սուրբ Հակոբ) հայկական եկեղեցին, Ծննդյան Տաճարում, Բեթղեհեմում են.
Սուրբ Նիկողայոս (Nicholas) Յաֆֆաում, Միջերկրական ծովի ափին:
Սուրբ Եղիա Մարգարե Եկեղեցին` Հայֆաում:
Սուրբ Գեւորգ վանք `Ռամալլահում